2010-Հուլիս-26
ՏԱ մրցանակաբաշխության թեկնածուների առաջադրում մանրամասն>>

2010-Հուլիս-13
Սեւ ցուցակ 2010. երկրորդ եռամսյակ մանրամասն>>

2010-Հունիս-30
Երկրորդ անգամ կքննվի ԻԱԿ-ն ընդդեմ “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ի գործը մանրամասն>>


ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ - 2003

 


Մրցանակաբաշխության բացման արարողությունը:
 


"Հայկական ժամանակ" օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանը ստանում է իր մրցանակը: 



ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Շավարշ Քոչարյանը ստանում է մրցանակ:

2003թ.-ի դեկտեմբերի 10-ին Տեղեկատվության ազատության քաղաքացիական նախաձեռնությունը (Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, Քաղաքացիական հասարակության ինստիտուտը եւ Տեղեկատվական իրավունքի ինստիտուտը) հայտարարեցին 2003թ.-ի ՏԱ մրցանակաբաշխության մրցանակակիրներին:

  • Լավագույն օրենսդրական նախաձեռնությունը հեղինակելու համար մրցանակ է շնորհվել ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանին,
  • 2003թ. լավագույն օրենսդրական նախաձեռնությանը աջակցելու համար մրցանակներ են շնորհվել ԱԺ պատգամավորներ Հրանուշ Հակոբյանին, Ռաֆիկ Պետրոսյանին եւ Շավարշ Քոչարյանին “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի ընդունմանն աջակցելու համար,
  • Տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս կիրառած քաղաքացի է ճանաչվել “Ինֆորմացիայի ազատության կենտրոն” դիմած քաղաքացի Էմմա Խնկոյանը,
  • Տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս կիրառած հասարակական կազմակերպություն է ճանաչվել Հետաքննող լրագրողների ընկերակցությունը,
  • Տեղեկատվության ազատությանն առնչվող մամուլի լավագույն հրապարակում է ճանաչվել “Հայկական ժամանակ” օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանի “ԱԶԱՏ, ԳԱՂՏՆԻ, ԹԱՓԱՆՑԻԿ” նյութը, 
  • Տեղեկատվության ազատության տեսանկյունից լավագույն ինտերնետային էջ է ճանաչվել ՀՀ Ազգային ժողովի ինտերնետային էջը` www.parliament.am,
  • Ամենաթափանցիկ պետական գերատեսչություն է ճանաչվել ՀՀ սոցիալական ապահովության նախարարությունը,

    Հայաստանի Հանրապետության ամենափակ գերատեսչությունը նոմինացիայում մրցանակ չի շնորհվել, քանի որ մրցանակաբաշխությունն անցկացվում է առաջին անգամ:

Արդյունքները որոշել է 7 հոգուց բաղկացած ժյուրին, որի անդամները ներկայացնում են հասարակական կազմակերպություններ եւ ՀՀ-ում գործող միջազգային կազմակերպություններ: 

 

 

 

 


© Ինֆորմացիայի ազատության կենտրոն ® Բոլոր իրավունքները պաշտպանված են: 2010
Դիզայնը և ծրագրավորումը` Բրոնկովեյ:

Կայքը պատրաստված է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ: