ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ - 2004
2004թ.-ի դեկտեմբերի 10-ին Տեղեկատվության ազատության քաղաքացիական նախաձեռնությունը (Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, Քաղաքացիական հասարակության ինստիտուտը եւ Տեղեկատվական իրավունքի իստիտուտը) հայտարարեցին 2004թ. ՏԱ մրցանակաբաշխության մրցանակակիրներին:
- 2004թ. ամենաբաց գերատեսչություն է ճանաչվել ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը, որը լավագույնն է կիրառել ”Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքը,
- 2004թ. տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս կիրառած հասարակական կազմակերպություն է ճանաչվել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը` տեղեկություն ստանալու իրավունքը դատական կարգով հետեւողականորեն պաշտպանելու համար,
- Տեղեկատվության ազատությանն առնչվող մամուլի լավագույն հրապարակման հեղինակ է ճանաչվել Վանաձորից Նաիրա Բուլղադարյանը,
- Ամենափակ պետական գերատեսչություն է ճանաչվել Երեւանի քաղաքապետարանը, որը մերժել էր լրագրողներին տրամադրել բաց եւ հրապարակային փաստաթղթեր: Քաղաքապետարանը կստանա կողպեք` որպես գաղտնիության խորհրդանիշ:
Տեղեկատվության ազատության մրցանակաբաշխության արդյունքները որոշել է 10 հոգուց բաղկացած ժյուրին, որի անդամները ներկայացնում են ԶԼՄ-ներ եւ հասարակական կազմակերպություններ: 2004թ. մրցանակաբաշխությունն անցկացվել է օն-լայն ռեժիմով: