2010-Մարտ-11
ԴԱՏ. ԻԱԿ-ն ու “Առավոտ” օրաթերթն ընդդեմ Լոռու մարզպետի մանրամասն>>

2010-Մարտ-11
Դատ. ԻԱԿ-ն ընդդեմ “Թիվ 2 բուժմիավորում” ՓԲԸ-ի մանրամասն>>

2010-Մարտ-09
Վճռաբեկ դատարանում սկսվում է ԻԱԿ-ի բողոքի քննությունը մանրամասն>>


ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ - 2005


ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյան:


"Առավոը" օրաթերթի լրագրող Ռուզան Մինասյան:


Արմենուհի Գեւորգյանը ստանում է իր ոսկե բանալին:


ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը հայտարարում է կողպեքի արժանացած գերատեսչությունների անունները:


Տեղեկատվության ազատության մրցանակաբաշխու-թյունն անցկացվում է 2003թ.-ից: 2005թ.-ի դեկտեմբերի 9-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը անցկացրեց Տեղեկատվության ազատության ամենամյա մրցանակաբաշխություն-2005, որը նվիրված էր կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան:

  • 2005թ.-ի ամենաբաց գերատեսչություն է ճանաչվել ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը` որպես “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքը լավագույնս կիրառող գերատեսչություն:
  • Տեղեկություն ստանալու իրավունքը ամենաակտիվ եւ լավագույնս կիրառած հասարակական կազմակերպություն է ճանաչվել Ավտովարորդների իրավունքների պաշտպանության "Աքիլլես” ՀԿ-ն:
  • 2005թ. տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները հետեւողական լուսաբանած եւ “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքն ամենաակտիվ օգտագործող լրագրող է ճանաչվել Ռուզան Մինասյանը (“Առավոտ” օրաթերթ):
  • Տեղեկություն ստանալու իրավունքը ամենաակտիվ կիրառած քաղաքացի է ճանաչվել Արմենուհի Գեւորգյանը:
Այս մրցանակակիրներին հանձնվել են ոսկե բանալիներ` որպես հրապարակայնության խորհրդանիշ:
  • Ամենազավեշտալի պաշտոնական պա-տասխանի հեղինակ-գերատեսչություն է ճանաչվել Գյումրու քաղաքապետարանը 30.09.2005թ. հետեւյալ բովանդակությամբ գրության համար.

    “Գյումրու ավագանու կողմից կայացրած որոշումներին եւ 2005թ. բյուջեին կարող եք ծանոթանալ մեր ինտերնետային կայքից, որը դեռ պատրաստման ընթացքի մեջ է:


    Այս կապակցությամբ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դատի էր տվել Գյումրու քաղաքապետարանին եւ մեկ օր անց ստացել պահանջած ողջ տեղեկատվությունը` էլեկտրոնային նամակով,
  • Հայաստանի Հանրապետության ամենափակ գերատեսչություն է ճանաչվել Երևանի քաղաքապետարանը, որն ամենավատն է կատարում “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի պահանջները:

Այս երկու մրցանակակիրներին հանձնվել են կողպեքներ` որպես գաղտնիության խորհրդանիշ:

Տեղեկատվության ազատության մրցանակաբաշխությունն անցկացվում է արդեն երրորդ տարին: Արդյունքները որոշել է Տեղեկատվության ազատության ոլորտում գործող 7 հասարակական կազմակերպու-թյունների ներկայացուցիչներից բաղկացած ժյուրին:



© Ինֆորմացիայի ազատության կենտրոն ® Բոլոր իրավունքները պաշտպանված են: 2010
Դիզայնը և ծրագրավորումը` Բրոնկովեյ:

Կայքը պատրաստված է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ: