|

ՀՀ Կոտայքի մարզպետարանի ներկայացուցիչը ստանում է ոսկե բանալի մրցանակը:
 ՀՀ Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տրուզյան:
 ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հովհաննիսյանը մրցանակը հանձնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցին:
 "Առավոտ" օրաթերթի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին մրցանակ է հանձնում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Վ. Պրյախինը:
|
Տեղեկատվության ազատության մրցանակա-բաշխությունն անցկացվում է 2003թ.-ից: 2006թ.-ի սեպտեմբերի 28-ին` Տեղեկատվության ազատության միջազգային օրը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը անցկացրեց Տեղեկատվության ազատության ամենամյա մրցանակաբաշխություն:
2006թ. մրցանակակիրներն են.
-
2006թ. ամենաբաց գերատեսչություն է ճանաչվել ՀՀ Կոտայքի մարզպետարանը` որպես «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը լավագույնս կիրառող գերատեսչություն։
-
Տեղեկություն ստանալու իրավունքը ամենաակտիվ եւ լավագույնս կիրառած հասարակական կազմակերպություն է ճանաչվել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:
-
2006թ. տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները հետեւողական լուսաբանած եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքն ամենաակտիվ օգտագործող լրագրող է ճանաչվել Հռիփսիմե Ջեբեջյանը («Առավոտ» օրաթերթ):
-
Տեղեկություն ստանալու իրավունքը ամենաակտիվ կիրառած քաղաքացի է ճանաչվել Արտակ Զեյնալյանը:
-
Տեղեկատվության ազատության տեսանկյունից լավագույն պաշտոնական ինտերնետային էջ է ճանաչվել ՀՀ Գլխավոր դատախազության ինտերնետային էջը:
Այս մրցանակակիրներին տրվել են ոսկե բանալիներ` որպես հրապարակայնության խորհրդանիշ:
-
Ոչ ճշգրիտ պատասխան տրամադրած պետական գերատեսչություն է ճանաչվել ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարությունը:
2005թ. ընթացքում նախարարության եւ «ԱրմենՏելի» միջեւ կայացած բանակցությունների նիստերի արձանագրությունները ստանալու` Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցումներին նախարարությունը տվել է 3 միմյանց հակասող պատասխաններ: Առաջին պատասխանում նշվել է, թե փնտրվող տեղեկությունները փոխանցվել են ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, ինչը պարզվեց` չի համապատասխանում իրականությանը։ Երկրորդ գրությամբ պատասխանվել է, թե տեղեկություններն, իրոք, նախարարությունում են, սակայն դրանց մի մասը պարունակում է կոմերցիոն գաղտնիք` ուստի պետք է որոշակիացնել, թե որ արձանագրությամբ է ԻԱ կենտրոնը հետաքրքրված: Ի պատասխան 3-րդ հարցմանը` փոխնախարար Վ. Առաքելյանն ուղղակի մերժեց տրամադրել արձանագրությունները` հիմնավորելով, թե տեղեկատվության կամ դրա կրկնօրինակի տրամադրման կարգը սահմանված չէ կառավարության կողմից:
- Հայաստանի Հանրապետության հանրային գործառույթներ իրականացնող ամենափակ մարմին է ճանաչվել Արմենտելը, որն ամենավատն է կատարում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջները:
Այս երկու մրցանակակիրներին տրվել են ժանգոտած կողպեքներ` որպես գաղտնիության խորհրդանիշ:
Մրցանակաբաշխության արդյունքները որոշել է Տեղեկատվության ազատության ոլորտում գործող 9 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած անկախ ժյուրիի կազմը։ Մրցանակաբաշխությունը կազմակերպվել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության հետ համատեղ։
|