2010-Հուլիս-26
ՏԱ մրցանակաբաշխության թեկնածուների առաջադրում մանրամասն>>

2010-Հուլիս-13
Սեւ ցուցակ 2010. երկրորդ եռամսյակ մանրամասն>>

2010-Հունիս-30
Երկրորդ անգամ կքննվի ԻԱԿ-ն ընդդեմ “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ի գործը մանրամասն>>


ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ - 2007

 

2007թ. հաղթողները;

 

 

2007թ. սեպտեմբերի 28-ին` Տեղեկատվության ազատության միջազգային օրը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը անցկացրեց Տեղեկատվության ազատության ամենամյա մրցանակաբաշխություն-2007:

2007թ. մրցանակակիրներն են.

 

  • 2007թ. ամենաբաց գերատեսչություն է ճանաչվել Չարենցավանի քաղաքապետարանը` որպես «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը լավագույնս կիրառող տեղական ինքնակառավարման մարմին։
  • Տեղեկատվություն տրամադրելու լավագույն էլեկտրոնային համակարգ ներդրած մարմին է ճանաչվել Երեւանի քաղաքապետարանը։
  • Տեղեկություն ստանալու իրավունքը ամենաակտիվ եւ լավագույնս կիրառած հասարակական կազմակերպություն է ճանաչվել Գյումրիի Ասպարեզ լրագրողական ակումբը:
  • 2007թ. տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները հետեւողական լուսաբանած եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքն ամենաակտիվ օգտագործող լրագրող է ճանաչվել Անժելա Ստեփանյանը ԱԼՏ հեռուստաընկերությունից:
  • Տեղեկություն ստանալու իրավունքը ամենաակտիվ կիրառած ուսանող են ճանաչվել ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները:
Այս մրցանակակիրներին տրվել են ոսկե բանալիներ` որպես հրապարակայնության խորհրդանիշ:
  • Հայաստանի Հանրապետության ամենափակ ՏԻՄ է ճանաչվել Արմավիրի քաղաքապետարանը, որն ամենավատն է կատարում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջները:
Այս մրցանակակրին տրվել է ժանգոտ կողպեք` որպես գաղտնիության խորհրդանիշ:
Մրցանակաբաշխության արդյունքները որոշել է Տեղեկատվության ազատության ոլորտում գործող 9 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած անկախ ժյուրիի կազմը։ Մրցանակաբաշխությունը կազմակերպվել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ համատեղ։
Տեղեկատվության ազատության մրցանակաբաշխությունն անցկացվում է 2002թ.-ից:

© Ինֆորմացիայի ազատության կենտրոն ® Բոլոր իրավունքները պաշտպանված են: 2010
Դիզայնը և ծրագրավորումը` Բրոնկովեյ:

Կայքը պատրաստված է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ: