2010-Հուլիս-26
ՏԱ մրցանակաբաշխության թեկնածուների առաջադրում մանրամասն>>

2010-Հուլիս-13
Սեւ ցուցակ 2010. երկրորդ եռամսյակ մանրամասն>>

2010-Հունիս-30
Երկրորդ անգամ կքննվի ԻԱԿ-ն ընդդեմ “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ի գործը մանրամասն>>


ՏԱ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

2003թ.-ից ի վեր ՏԱ մասին ՀՀ օրենքի ընդունումից հետո Ինֆորմացիայի ազատության կենտրոնը գործընկեր ՀԿ-ների հետ համատեղ նախաձեռնել է ՏԱ ամենամյա մրցանակաբաշխություն, որի ընթացքում մրցանակներ են շնորհվում հետեւյալ նոմինացիաներում.

Դրական մրցանակներ
  • Ամենաբաց գերատեսչություն, որը լավագույնս է կիրառում “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքը
  • Տեղեկություն ստանալու իրավունքը ամենաակտիվ օգտագործած քաղաքացի
  • Տեղեկություն ստանալու իրավունքը ամենաակտիվ եւ լավագույնս կիրառած հասարակական կազմակերպություն
  • Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները հետեւողական լուսաբանած եւ “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքն ամենաակտիվ օգտագործող լրագրող
Բացասական մրցանակներ
  • ՀՀ ամենափակ գերատեսչություն, որն ամենավատն է կատարում “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի պահանջները:
  • Ամենազավեշտալի պաշտոնական պատասխանի հեղինակ-գերատեսչություն:
Մրցանակակիրներին որոշում է տեղական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներից, լրագրողներից, ոլորտի փորձագետներից կազմված անկախ ժյուրին: Ժյուրիի անդամներն ամփոփում են իրենց եւ ԻԱ կենտրոնի մոնիտորինգների արդյունքները, քննարկում են նաեւ կենտրոնի եռամսյակային Սեւ ցուցակները, որում ընդգրկվում են տեղեկություն ստանալու իրավունքը խախտած պաշտոնյաներն ու գերատեսչությունները:

Դրական մրցանակակիրներին հանձնվում են ոսկե բանալիներ` որպես հրապարակայնության խորհրդանիշ, իսկ բացասական մրցանակակիրներին` կողպեքներ` որպես գաղտնիության խորհրդանիշ:

© Ինֆորմացիայի ազատության կենտրոն ® Բոլոր իրավունքները պաշտպանված են: 2010
Դիզայնը և ծրագրավորումը` Բրոնկովեյ:

Կայքը պատրաստված է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ: