2010-Հուլիս-26
ՏԱ մրցանակաբաշխության թեկնածուների առաջադրում մանրամասն>>

2010-Հուլիս-13
Սեւ ցուցակ 2010. երկրորդ եռամսյակ մանրամասն>>

2010-Հունիս-30
Երկրորդ անգամ կքննվի ԻԱԿ-ն ընդդեմ “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ի գործը մանրամասն>>


ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի ընդունումից ի վեր (2003թ.) Ինֆորմացիայի ազատության կենտրոնն իրականացնում է ուսուցումներ հասարակության ամենատարբեր խմբերի հետ։ Անցած 7 տարիների ընթացքում ԻԱԿ-ի կազմակերպած դասընթացների շնորհիվ օրենքի կիրառման եւ օգտագործման վերաբերյալ գիտելիք եւ հմտություն է ստացել 5 հազարից ավելի մարդ։ Միայն 2009թ, ապրիլից մինչ 2010թ, ապրիլ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կազմակերպված ուսուցումների շնորհիվ  Հայաստանի Հանրապետության ավելի քան 1700 պաշտոնյա եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ ձեռք են բերել գիտելիք եւ հմտություններ “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի կիրառման եւ օգտագործման վերաբերյալ:

Ուսուցումներն իրականացվում  են
Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում` քաղաքացիներին, ՀԿ-ների ներկայացուցիչներին, ուսանողներին, լրագրողներին, իրավաբանական անձանց, փաստաբաններին, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու հանրային նշանակության կազմակերպությունների պաշտոնյաներին, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին ՀՀ ՏԱ օրենքի դրույթներին ծանոթացնելու և տեղական ինքնակառավարման մարմինների թափանցիկությանն ու հաշվետու լինելուն նպաստելու նպատակով: Ուսուցումներն իրականացվում են ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ իրականացնող «Տեղեկատվության ազատությունը որպես համայնքային մասնակցության միջոց» ծրագրի շրջանակում։

Իրականացվող ուսուցումների միջոցով ԻԱԿ-ն օգնում է քաղաքացիներին, ՀԿ-ների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին եւ այլոց զարգացնել իրենց գիտելիքը ՏԱ ոլորտում: Ուսուցումների ընթացքում ցուցադրվում են ԻԱԿ-ի կողմից պատրաստված տեղեկատվության ազատությանը նվիրված սոցիալական հոլովակները եւ տեղեկատվություն ստանալու իրավունքի մասին կենտրոնի պատրաստած ՙԴու տեղյակ ես՚ հեռուստահաղորդաշարը:

ԻԱԿ-ը 2008թ. ապրիլից մինչև 2010թ. ապրիլ 48 դասընթացներ է կազմակերպելու ՀՀ բոլոր մարզերում:

Ծրագրի շրջանակներում իրականացվելու են դասընթացներ հետևյալ խմբերի հետ`

* Դատախազության 12 աշխատակիցներ (Երևան, 2 օր):
*10 կենտրոնական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ ներդնելու նպատակով (Երևան, 2 դասընթաց մեկ շաբաթում):
* 350 կենտրոնական կառավարման մարմիններ (11 այցելություն մարզեր, յուրաքանչյուրում 1 դասընթաց):
* 1000 տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ (22 այցելություն մարզեր, յուրաքանչյուրում 2 դասընթաց):
* 350 տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ՀԿ-ներ, իրավաբաններ, ակտիվ քաղաքացիներ, համայնքի ղեկավարներ և երիտասարդ ակտիվիստներ, ուսանողներ (11 դասընթաց բոլոր մարզերում, յուրաքանչյուրում 1 հանդիպում):

Պաշտոնյաների համար նախատեսվող դասընթացները ներառելու են`

1. Տեղեկատվության ազատության հիմնական սկզբունքները:
2. Տեղեկատվության ազատության միջազգային չափանիշները:
3. Տեղեկատվություն տնօրինողների պարտականությունները:
4. Թղթաբանության, տեղեկատվության տնօրինման սկզբունքները:
5. Տեղեկատվության ազատության խոցելի հիմնախնդիրները:
6. Տեղեկատվության հրապարակումը, ներառյալ Ինտերնետով:
7. Տեղեկատվություն տրամադրողների պատասխանատվությունները և իրավասությունները:
8. Դատական պրակտիկան ՏԱ ոլորտում:

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ դասընթացները ներառելու են.

1. ՏԱ հիմնական սկզբունքները:
2. ՏԱ միջազգային չափանիշները:
3. Ինչպես ստանալ տեղեկատվություն:
4. Ինչպես բողոքարկել ապօրինի մերժումները:
5.Ինչպես օգտագործել ստացված տեղեկատվությունը իրավունքների պաշտպանության համար և ինչպես անել, որ կառավարությունը հաշվետու լինի:
6. Ինչպես ստանալ տեղեկատվություն ընտրական մարմիններից:
7.Ինչպես վերահսկողություն իրականացնել կառավարության գործունեության վրա` ՏԱ օրենքի պահանջներն ապահովելու տեսանկյունից:

Ուսուցման նյութեր: Ուսուցումներն իրականացվելու են ԻԱԿ-ի կողմից մշակված նյութերի հիման վրա: Ուսուցման նյութերը ծառայելու են մասնակիցների տեսական գիտելիքների մակարդակը բարելավվելուն և օրենքի սկզբունքները կիրառելուն: Նյութերի մի մասը տպագրվել է «Տեղեկատվության մատչելիությունը համայնքային մասնակցության համար» ծրագրի շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ: Օգտագործվելու են հետևյալ նյութերը`

1. Ուղեցույց քաղաքացիական ծառայողների համար:
2. Ուղեցույց քաղաքացիների և ՀԿ-ների համար:
3. Ուղեցույց դատավորների և դատախազների համար:
4. Ուղեցույց լրագրողների համար:
5. Ուղեցույց լրատվամիջոցների համար` ինչպես ստանալ տեղեկատվություն ընտրական գործընթացներում:
6. 12 հարց ու պատասխան. տեղեկություն ստանալու իրավունք:
7. ՏԱ դատական գործերի ժողովածու:
8. Հասարակայնության հետ կապերի աշխատակիցների ձեռնարկ՝ ինչպես կիրառել ՏԱ օրենսդրությունը:


© Ինֆորմացիայի ազատության կենտրոն ® Բոլոր իրավունքները պաշտպանված են: 2010
Դիզայնը և ծրագրավորումը` Բրոնկովեյ:

Կայքը պատրաստված է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ: