ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ - 2009
|






 |
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը “Տեղեկատվության ազատության մրցանակաբաշխությունը” անցկացնում է արդեն 7-րդ տարին` 2003 թվականից ի վեր: Այն նվիրվում է տեղեկատվության ազատության միջազգային օրվան։
Մրցանակաբաշխության դրական մրցանակն է Ոսկե բանալին` որպես բաց եւ լավ աշխատանքի խորհրդանիշ, եւ Ժանգոտ կողպեք` որպես գաղտնիության եւ վատ աշխատանքի խորհրդանիշ:
2009թ.-ին Ոսկե բանալի մրցանակներ տրվեցին հետեւյալ անվանակարգերում.
-
Շիրակի մարզի Ազատան գյուղապետարանին` որպես 2009թ. ամենահրապարակային գործող մարմին,
-
ՀՀ Տարածքային կառավարման նախարարությանը` որպես 2009թ. Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգը լավագույնս գործարկող գերատեսչություն,
-
“Հույսի կամուրջ” ՀԿ-ին` որպես 2009թ. տեղեկություն ստանալու իրավունքն ամենաակտիվ օգտագործած հասարակական կազմակերպություն,
-
Գրիշա Բալասանյանին`որպես 2009թ. տեղեկատվության ազատության հիմնահարցերն ամենաակտիվ լուսաբանած լրագրող,
-
Արմեն Գալստյանին` որպես 2009թ. տեղեկություն ստանալու իրավունքն ամենաակտիվ օգտագործած քաղաքացի:
-
Հատուկ մրցանակ ՀՀ Վարչական դատարանի դատավոր Արթուր Պողոսյանին` որպես տեղեկատվության ազատության խախտված իրավունքը վերականգնած դատավոր։
2009թ.-ին Ժանգոտ կողպեք տրվեց հետեւյալ անվանակարգում.
“Ոսկե բանալի եւ ժանգոտ կողպեք մրցանակներն իսկապես ունենում են դրական ներգործություն,- ասում է ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը,- Այսօր արդեն գրեթե բոլոր պետական մարմինները շահագրգռված են բարեփոխել իրենց աշխատաոճը եւ առավել հրապարակային գործել դրական մրցանակի արժանանալու համար, իսկ կողպեքի արժանացածները լրջորեն վերանայում են իրենց գործունեությունը”։
Մրցանակաբաշխության արդյունքները որոշել է Տեղեկատվության ազատության ոլորտում գործող 9 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած անկախ ժյուրիի կազմը: Հրապարակային եւ փակ գերատեսչություններն ընտրվել են հետեւյալ չափանիշները հաշվի առնելով.
- Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի պահանջների կատարում: - Տեղեկություն ստանալու հարցումներին պատշաճ ձեւով ընթացք տալ (գրանցել, օրենքով սահմանված ժամկետում պատասխանել): - Պարբերաբար հրապարակել օրենքով պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունները` համաձայն ՏԱ օրենքի (բյուջեն, որոշումները, բյուջեի կատարման հաշվետվությունները, ավագանու նիստերի մասին տեղեկատվություն, եւ այլն): - ԶԼՄ-ների հետ համագործակցություն` հանրությանը ժամանակին եւ ամբողջական տեղեկատվություն տրամադրելու նպատակով:
Մրցանակաբաշխությունը կազմակերպվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։
|