2010-Մարտ-11
ԴԱՏ. ԻԱԿ-ն ու “Առավոտ” օրաթերթն ընդդեմ Լոռու մարզպետի մանրամասն>>

2010-Մարտ-11
Դատ. ԻԱԿ-ն ընդդեմ “Թիվ 2 բուժմիավորում” ՓԲԸ-ի մանրամասն>>

2010-Մարտ-09
Վճռաբեկ դատարանում սկսվում է ԻԱԿ-ի բողոքի քննությունը մանրամասն>>


ԻԱԿ-ն իրականացնում է պաշտոնյաների եւ քաղաքացիական հասարակության խմբերի հետ դասընթացներ

ԻԱԿ-ը 2008թ. ապրիլից մինչև 2010թ. ապրիլ 48 դասընթացներ է կազմակերպելու ՀՀ բոլոր մարզերում: Դասընթացներին մասնակցելու են 1700 պաշտոնյաներ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, ինչպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ ՀՀ բոլոր մարզերից։

Ծրագրի շրջանակներում իրականացվելու են դասընթացներ հետևյալ խմբերի հետ`
  • Դատախազության 12 աշխատակիցներ (Երևան, 2 օր):
  • 10 կենտրոնական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ ներդնելու նպատակով (Երևան, 2 դասընթաց մեկ շաբաթում):
  • 350 կենտրոնական կառավարման մարմիններ (11 այցելություն մարզեր, յուրաքանչյուրում 1 դասընթաց):
  • 1000 տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ (22 այցելություն մարզեր, յուրաքանչյուրում 2 դասընթաց):
  • 350 տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ՀԿ-ներ, իրավաբաններ, ակտիվ քաղաքացիներ, համայնքի ղեկավարներ և երիտասարդ ակտիվիստներ, ուսանողներ (11 դասընթաց բոլոր մարզերում, յուրաքանչյուրում 1 հանդիպում):
Պաշտոնյաների համար նախատեսվող դասընթացները ներառելու են`
  1. Տեղեկատվության ազատության հիմնական սկզբունքները:
  2. Տեղեկատվության ազատության միջազգային չափանիշները:
  3. Տեղեկատվություն տնօրինողների պարտականությունները:
  4. Թղթաբանության, տեղեկատվության տնօրինման սկզբունքները:
  5. Տեղեկատվության ազատության խոցելի հիմնախնդիրները:
  6. Տեղեկատվության հրապարակումը, ներառյալ Ինտերնետով:
  7. Տեղեկատվություն տրամադրողների պատասխանատվությունները և իրավասությունները:
  8. Դատական պրակտիկան ՏԱ ոլորտում:
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ դասընթացները ներառելու են.
  1. ՏԱ հիմնական սկզբունքները:
  2. ՏԱ միջազգային չափանիշները:
  3. Ինչպես ստանալ տեղեկատվություն:
  4. Ինչպես բողոքարկել ապօրինի մերժումները:
  5. Ինչպես օգտագործել ստացված տեղեկատվությունը իրավունքների պաշտպանության համար և ինչպես անել, որ կառավարությունը հաշվետու լինի:
  6. Ինչպես ստանալ տեղեկատվություն ընտրական մարմիններից:
  7. Ինչպես վերահսկողություն իրականացնել կառավարության գործունեության վրա` ՏԱ օրենքի պահանջներն ապահովելու տեսանկյունից:

Ուսուցման նյութեր: Ուսուցումներն իրականացվելու են ԻԱԿ-ի կողմից մշակված նյութերի հիման վրա: Ուսուցման նյութերը ծառայելու են մասնակիցների տեսական գիտելիքների մակարդակը բարելավվելուն և օրենքի սկզբունքները կիրառելուն: Նյութերի մի մասը տպագրվել է «Տեղեկատվության մատչելիությունը համայնքային մասնակցության համար» ծրագրի շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ: Օգտագործվելու են հետևյալ նյութերը`

  1. Ուղեցույց քաղաքացիական ծառայողների համար:
  2. Ուղեցույց քաղաքացիների և ՀԿ-ների համար:
  3. Ուղեցույց դատավորների և դատախազների համար:
  4. Ուղեցույց լրագրողների համար:
  5. Ուղեցույց լրատվամիջոցների համար` ինչպես ստանալ տեղեկատվություն ընտրական գործընթացներում:
  6. 12 հարց ու պատասխան. տեղեկություն ստանալու իրավունք:
  7. ՏԱ դատական գործերի ժողովածու:
  8. Հասարակայնության հետ կապերի աշխատակիցների ձեռնարկ՝ ինչպես կիրառել ՏԱ օրենսդրությունը:

Այս բոլոր նյութերը տեղադրված են նաեւ ԻԱԿի կայքում http://www.foi.am/am/content/137/։


© Ինֆորմացիայի ազատության կենտրոն ® Բոլոր իրավունքները պաշտպանված են: 2010
Դիզայնը և ծրագրավորումը` Բրոնկովեյ:

Կայքը պատրաստված է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ: