ՏԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Տեղեկատվության ազատության պաշտպանների օն-լայն ցանց www.freedominfo.org
|
Քոննեքթիքութի ՏԱ հանձնաժողով http://www.state.ct.us/foi/
|
|
ՏԱ պաշտպանների ցանց www.foiadvocates.net
ՏԱ պաշտպանների ցանցը հիմնադրվել է տեղեկատվության ազատության ոլորտում ակտիվորեն գործող ՀԿ-ների միջև տեղեկատվության փոխանակմանը եւ համատեղ ծրագրերի իրականացմանը նպաստելու նպատակով: ՏԱ պաշտպանների ցանցի նպատակն է աջակցել ՀԿ-ներին քարոզարշավներ անցկացնելու, իրավական պաշտպանության եւ միջոցներ ներգրավելու խնդիրներում` տեղեկատվություն, գաղափարներ, ռազմավարություններ փոխանակելու եւ համագործակցության վերաբերյալ զրուցելու համար ֆորումի տրամադրման միջոցով: ՏԱ պաշտպանների ցանցը նպատակ ունի նաեւ նպաստել ՀԿ-ների կոալիցիաների ստեղծմանը` տարածաշրջանային և գլոբալ հարթություններում ՏԱ խնդիրները լուծելու համար: Ցանցը ներկայումս ունի չորս մայրցամաքներ ներկայացնող մոտ 90 անդամ:
|
Տեղեկատվության ազատության ազգային կոալիցիա www.nfoic.org
ՏԱԱԿ-ը ԱՄՆ-ում ՏԱ կազմակերպությունների դաշինք է, որը գիտելիքներ է տրամադրում լրատվամիջոցների ներկայացութցիչներին, իրավաբաններին, գիտական աշխատանքով զբաղվողներին, ուսանողներին եւ հասարակությանը տեղեկատվության ազատության վերաբերյալ: ՏԱԱԿ-ը աջակցում է ԱՄՆ-ի ՏԱ ոլորտի սկսնակ կազմակերպություններին: Կայքում հղումներ կան տարբեր նահանգներում գործող ՏԱ կարգերի, ինչպես նաեւ հարակից այլ հրապարակումների վրա:
|
|
Արտիկլ 19 www.article19.org
"Արտիկլ 19"-ի կենտրոնական գրասենյակը գտնվում է Լոնդոնում: Այս հասարակական կազմակերպությունը մոնիտորինգի է ենթարկում արտահայտվելու ազատությունը, այդ ոլորտում զբաղվում է լոբբինգով և դատական պաշտպանությամբ: Այն նաեւ իշխանությունների, պետական պաշտոնյաների և մասնավոր մարմինների ու ընկերությունների կողմից տիրապետվող տեղեկատվության մատչելիության վերաբերյալ քարոզարշավ է իրականացնում: "Արտիկլ 19"-ն իր կայքում տեղադրել է տեղեկատվության ազատության մասին օրինակելի օրենքը:
|
Ազգային անվտանգության արխիվ http://www.gwu.edu/~nsarchiv/
Վաշինգտոնում տեղակայված անկախ հետազոտական ինստիտուտ եւ գրադարան է: Արխիվը հավաքագրում եւ հրապարակում է գաղտնազերծված փաստաթղթերը, որոնք ձեռք են բերվել ԱՄՆ Տեղեկատվության ազատության մասին օրենքի օգնությամբ: Կազմակերպությունը նաև ուշադիր հետևում է ամբողջ աշխարհում տեղեկատվության ազատության առաջընթացին:
|
|
Փրայվսի Ինթերնեշնլ http://www.privacy.org/
Լոնդոնում տեղակայված այս կազմակերպությունը հետևում է կառավարությունների և խոշոր կորպորացիաների կողմից գաղտնալսումների իրականացմանը: Այն համատեղ կայք ունի Մասնավոր Էլեկտրոնային Գրագրության Տեղեկատվական Կենտրոնի (EPIC) հետ (Վաշինգտոնում տեղակայված հանրային շահի ուսումնասաիրման կենտրոն է), որի հիմնական ուղղվածությունը քաղաքացիական ազատությունների ու մասնավոր կյանքի հետ կապված խնդիրներն են:
|
Թրանսփարենսի Ինթերնեշնլ http://www.transparency.org/
Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում գործող գլոբալ կազմակերպություն է, որի կայքում կարելի է գտնել տեղեկատվության մատչելիության վերաբերյալ մի փաստաթուղթ, որտեղ ներկայացվում են տեղեկատվության մատչելիության առանձնահատկություններն ու նախապայմանները:
|
|
Տեղեկատվության մատչելիության ծրագիր www.aip-bg.org
Նպաստում է տեղեկատվության ազատությանը Բուլղարիայում` մոնիտորինգի ենթարկելով, իրավական խորհրդատվություն և աջակցություն տրամադրելով, ուսուցումներ կազմակերպելով այն անձանց համար, որոնց մատչելիության իրավունքը խախտվել է:
|
Տեղեկատվության ազատությունը Եվրամիությունում և այլուր user.uni-frankfurt.de/~sobotta/FOI.htm
Կայքը հիմնադրել է գերմանացի դասախոս Քրիստոֆ Սոբոտան: Կայքում հղումներ կան ՏԱ վերաբերյալ տեղեկատվությանը, ներառյալ` եվրոպական և ԵՄ անդամ երկրների տեղեկատվությանը վերաբերվող օրենսդրությանը:
|
| |
|
| |
|
| |
|
| |
|
| |
|