2010-Հուլիս-26
ՏԱ մրցանակաբաշխության թեկնածուների առաջադրում մանրամասն>>

2010-Հուլիս-13
Սեւ ցուցակ 2010. երկրորդ եռամսյակ մանրամասն>>

2010-Հունիս-30
Երկրորդ անգամ կքննվի ԻԱԿ-ն ընդդեմ “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ի գործը մանրամասն>>


ԻՐԱՎԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
2010-Սեպտեմբեր-18

ԻԱ կենտրոնի իրավաբաններն պատրաստ են պատասխանել տեղեկություն ստանալու ձեր սահմանադրական իրավունքին վերաբերող ցանկացած հարցի: Դուք կարող եք կա՛մ անմիջապես դիմել Երեւանում գտնվող մեր գրասենյակ, կա՛մ ԻԱԿ-ի մարզային իրավաբաններին, որոնց հետ կապի միջոցներին կարող եք ծանոթանալ այստեղ: Մեր իրավաբանները ձեզ կապահովեն իրավական խորհրդատվությամբ` ինչպես գրել տեղեկություն ստանալու հարցում, ինչպես դիմել, ինչպես բողոքարկել տեղեկություն ստանալու ապօրինի մերժումները: Մենք պատրաստ ենք ձեր խնդիրը բողոքարկել նաեւ դատական կարգով: Դատական գործեր բաժնում դուք կարող եք ծանոթանալ ԻԱ կենտրոնի հարուցած դատական գործերին:

ԻԱ կենտրոնը նաեւ մշակել է 12 հարց ու պատասխան տեղեկություն ստանալու իրավունքի մասին, որտեղ կարող եք գտնել այս իրավունքի մասին ձեր հարցերի լիարժեք պատասխանը: Նաեւ կազմել ենք տեղեկություն ստանալու հարցման օրինակելի նմուշ, որը կարող եք օգտագործել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին դիմելիս:

Մի շարք դեպքերում, քաղաքացիները, լրագրողները եւ հասարակական կազմակերպությունները մեր աջակցությամբ ստացել են այն տեղեկատվությունը, որը նրանց նախապես մերժել էին տրամադրել: Այս դեպքերից մի քանիսի մասին կարող եք կարդալ հաջողված գործեր բաժնում:

Դիմեք մեզ, երբ ոտնահարվում է ձեր տեղեկություն ստանալու իրավունքը:


Տեղեկատվություն ստանալու իրավունքի դատական պաշտպանության պրակտիկան
2010-Մարտ-15

Ներածություն. Տեղեկություն ստանալու իրավունքը եւ դատական պաշտպանության անհրաժեշտությունը:

Յուրաքանչյուր ոք ունի տեղեկություններ փնտրելու եւ ստանալու իրավունք: Մարդու` տեղեկատվության ազատության իրավունքն ամրագրված է ինչպես ՀՀ Սահմանադրությամբ եւ «Տեղեկատվության ազատության մասին»ՀՀ օրենքով, այնպես էլ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային իրավական ակտերով: Տեղեկատվության ազատության իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից մեկն է: Այս իրավունքի իրականացումն ապահովում է մարդու այլ իրավունքների իրականացումը, եւ ընդհակառակը` այս իրավունքի խախտումը հանգեցնում է այլ իրավունքների խախտմանը: Տեղեկություններ փնտրելու եւ ստանալու իրավունքն ապահովում է նաեւ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի թափանցիկությունը եւ հրապարակայնությունը: Ի վերջո, առանց սեփական իրավունքների մասին տեղյակ լինելու, անհնար է նաեւ դրանց իրականացումն ու պաշտպանությունը: Այդ իմաստով` տեղեկություններ ստանալու իրավունքը բոլոր իրավունքների իրականացման նախապայմաններից է: Իսկ դրա պատշաճ դատական պաշտպանությունն ապահովում է մյուս իրավունքների իրականացումը: մանրամասն>>

Տեղեկատվություն ստանալու իրավունքի դատական պաշտպանության հիմնախնդիրները Հայաստանում
2006-Սեպտեմբեր-09

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը (այսուհետ` ՏԱ օրենք) գործում է շուրջ երեք տարի` 2003թ. նոյեմբերի 15-ից։ Այս ընթացքում քաղաքացիները, հասարակական կազմակերպությունները, լրագրողները հնարավորություն են ունեցել օրենքի միջոցով փնտրել եւ ստանալ իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը: մանրամասն>>


Էջ: 1 

Արխիվ

Խնդրում ենք օգտագործել Յունիկոդ ստեղնաշար
Որոնել ըստ բառի

© Ինֆորմացիայի ազատության կենտրոն ® Բոլոր իրավունքները պաշտպանված են: 2010
Դիզայնը և ծրագրավորումը` Բրոնկովեյ:

Կայքը պատրաստված է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ: