2010-Մարտ-11
2010-Մարտ-09
|
||||||
|
ԻՐԱՎԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
2006-Սեպտեմբեր-11 ԻԱ կենտրոնի իրավաբաններն պատրաստ են պատասխանել տեղեկություն ստանալու ձեր սահմանադրական իրավունքին վերաբերող ցանկացած հարցի: Դուք կարող եք կա՛մ անմիջապես դիմել Երեւանում գտնվող մեր գրասենյակ, կա՛մ ԻԱԿ-ի մարզային իրավաբաններին, որոնց հետ կապի միջոցներին կարող եք ծանոթանալ այստեղ: Մեր իրավաբանները ձեզ կապահովեն իրավական խորհրդատվությամբ` ինչպես գրել տեղեկություն ստանալու հարցում, ինչպես դիմել, ինչպես բողոքարկել տեղեկություն ստանալու ապօրինի մերժումները: Մենք պատրաստ ենք ձեր խնդիրը բողոքարկել նաեւ դատական կարգով: Դատական գործեր բաժնում դուք կարող եք ծանոթանալ ԻԱ կենտրոնի հարուցած դատական գործերին: ԻԱ կենտրոնը նաեւ մշակել է 12 հարց ու պատասխան տեղեկություն ստանալու իրավունքի մասին, որտեղ կարող եք գտնել այս իրավունքի մասին ձեր հարցերի լիարժեք պատասխանը: Նաեւ կազմել ենք տեղեկություն ստանալու հարցման օրինակելի նմուշ, որը կարող եք օգտագործել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին դիմելիս: Մի շարք դեպքերում, քաղաքացիները, լրագրողները եւ հասարակական կազմակերպությունները մեր աջակցությամբ ստացել են այն տեղեկատվությունը, որը նրանց նախապես մերժել էին տրամադրել: Այս դեպքերից մի քանիսի մասին կարող եք կարդալ հաջողված գործեր բաժնում: Դիմեք մեզ, երբ ոտնահարվում է ձեր տեղեկություն ստանալու իրավունքը: Տեղեկատվություն ստանալու իրավունքի դատական պաշտպանության հիմնախնդիրները Հայաստանում
2006-Սեպտեմբեր-09 «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը (այսուհետ` ՏԱ օրենք) գործում է շուրջ երեք տարի` 2003թ. նոյեմբերի 15-ից։ Այս ընթացքում քաղաքացիները, հասարակական կազմակերպությունները, լրագրողները հնարավորություն են ունեցել օրենքի միջոցով փնտրել եւ ստանալ իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը: մանրամասն>> Էջ: 1 |
