Կիրանցի գյուղապետի մեկ նախադասությունը
2006-Հունվար-11
29.11.2005թ. Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հարցում է ուղարկել Կիրանց գյուղի գյուղապետարան` խնդրելով տրամադրել հետևյալ տեղեկատվությունը .
- 2005թ.-ի ընթացքում հողահատկացումների (սեփականության և վարձակալության հիմքերով) վերաբերյալ կայացրած որոշումները,
- Այն անձանց ցանկը, ում հատկացվել են հողատարածությունները,
- Ի՞նչ գնով են դրանք հատկացվել:
53 օր նախապատրաստվելուց հետո` 11.01.2006թ., Կիրանցի գյուղապետ Համլետ Նազարյանը, գյուղապետի կնիքը գրպանում, եկավ Տավուշի մարզի մեր իրավաբանի մոտ, հարցրեց, թե ի՞նչ պատասխան պետք է տա, ապա թուղթ ուզեց, մեկ նախադասությամբ գրեց պատասխանը. "2005թ.-ի ընթացքում Կիրանց համայնքում հողահատկացումներ չեն եղել"։ Այնուհետեւ, կնքելով նամակը` ուզում էր գնալ, բայց այստեղ էլ անհրաժեշտ եղավ մեր իրավաբանի միջամտությունը. գյուղապետը մոռացել էր ամսաթիվը գրել: Ահա թե որքանով են մեր գյուղապետերից ոմանք տեղյակ օրենքով սահմանված իրենց պարտավորություններին։
< վերադառնալ