Պատասխանում են Տավուշի մարզի գյուղապետերը
2006-Ապրիլ-11
ԻԱԿ-ը տեղեկատվություն ստանալու հարցում էր ուղարկել Տավուշի մարզի Կիրանց, Խաչարձան, Գետահովիտ, Գանձաքար գյուղերի գյուղապետերին` հետևյալ տեղեկատվությունը ստանալու համար.
1. 2005թ. ընթացքում հողհատկացումների (սեփականության և վարձակալության հիմքերով) վերաբերյալ կայացրած որոշումները,
2. Այն անձանց ցանկը, ում հատկացվել են հողատարածությունները,
3. Ի՞նչ գնով են դրանք հատկացվել:
Բոլոր գյուղապետերը սպառիչ պատասխանել են բոլոր հարցումներին։ Ամենածավալուն պատասխանն ուղարկել էր Գանձաքարի գյուղապետ Ա. Հակոբյանը (պատասխանը բաղկացած էր 38 թերթից):
< վերադառնալ