2010-Օգոստոս-30
Պաշտոնյաները բացահայտում են իրենց ունեցվածքը մանրամասն>>

2010-Հուլիս-13
Սեւ ցուցակ 2010. երկրորդ եռամսյակ մանրամասն>>

2010-Հունիս-30
Երկրորդ անգամ կքննվի ԻԱԿ-ն ընդդեմ “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ի գործը մանրամասն>>


Թալինի ավագանու 75 որոշումները
2006-Ապրիլ-28

Թալինի քաղաքապետ Մ. Մնացականյանը վերջապես համաձայնեց տրամադրել 2 ամիս առաջ պահանջված տեղեկությունները:

2006թ.-ի փետրվարի 6-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հարցում էր ուղարկել Թալինի քաղաքապետ Մ. Մնացականյանին և խնդրել էր տրամադրել 2005 թվականի 3-րդ և 4-րդ եռամսյակների ընթացքում Թալին քաղաքի ավագանու կողմից կայացրած բոլոր որոշումների պատճենները:

Պատասխան գրությամբ Թալինի քաղաքապետը խորհուրդ էր տվել դիմել մարզպետարան` հայտնելով. «Ի պատասխան Ձեր 06.02.2006թ. թիվ 3 գրության, հայտնում ենք, որ համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի հոդված-30 կետ-8-ի` ավագանու որոշումները ուղարկվում են մարզպետարան և Ձեզ համար անհրաժեշտ տեղեկատվությունը կարող եք ստանալ Արագածոտնի մարզպետարանից»:

Քաղաքապետի պատասխանից փաստորեն բխում էր, որ քաղաքացին իր համայնքի` քաղաքի կամ գյուղի ավագանու որոշումները ստանալու համար պետք է գնա-հասնի մարզպետարան: Պահանջվող տեղեկությունները Արագածոտնի  մարզպետարանից ստանալու պահանջն անօրինական համարելով` Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2006թ.-ի մարտի 28-ին Թալինի քաղաքապետին ուղարկեց կրկնակի հարցում` նշելով, որ ավագանու որոշումները պետք է փակցվեն բոլոր համայնքներում և մատչելի լինեն յուրաքանչյուր բնակչի համար:

Վերջապես 2 ամիս անց` ապրիլի 4-ին, Թալինի քաղաքապետը հայտնեց, որ 2005թ.-ի 3-րդ, 4-րդ եռամսյակների ընթացքում Թալինի ավագանու կայացրած որոշումների պատճենները կարող ենք ստանալ Թալինի քաղաքապետարանից: Կենտրոնին տրամադրվեց 75 որոշման պատճեն։



< վերադառնալ

© Ինֆորմացիայի ազատության կենտրոն ® Բոլոր իրավունքները պաշտպանված են: 2010
Դիզայնը և ծրագրավորումը` Բրոնկովեյ:

Կայքը պատրաստված է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ: