Պատասխանում են նաեւ ուսանողներին
2006-Մայիս-03
ԻԱԿ էր դիմել ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Լիլիթ Ծատությանը` խնդրելով իրեն օգնել տեղեկություններ ստանալու հարցում: Նա 30.11.2005թ. Էջմիածնի քաղաքապետ պարոն Գագիկ Ավագյանին գրավոր հարցում էր ուղղել և խնդրել էր տրամադրել հետևյալ տեղեկատվությունը.
1. Որքա՞ն գումար է հատկացվելու 2005-2006 ուս. տարվա ընթացքում Էջմիածնի դպրոցները ջեռուցելու համար։
2. Ո՞ր դպրոցներն ունեն դրա կարիքը:
15.02.2006թ. նույնաբովանդակ հարցում ուղարկվեց նաև ԻԱԿ կողմից: 09.03.2006թ. ստացվեց Էջմիածնի քաղաքապետի պատասխան գրությունը, որտեղ նշված էր. «Ի պատասխան Ձեր 15.02.2006թ. թիվ 53-ի4 գրության, հայտնվում է, որ Էջմիածնի դպրոցները չունեն համայնքային ենթակայություն և չեն ֆինանսավորվում համայնքի բյուջեից: Նրանք հանդիսանում են շահույթ չհետապնդող ոչ առևտրային կազմակերպություններ և գտնվում են պետական կառավարման (մարզպետարանի) ենթակայության ներքո համարվելով ֆեդերալ կառույցներ: Ուստի տեղեկատվություն ստանալու համար պետք է դիմեք ՀՀ Արմավիրի մարզի մարզպետարան»:
2006թ-ի մարտի 28-ին վերոնշյալ տեղեկությունները ստանալու համար հարցում ուղարկվեց Արմավիրի մարզպետ Ալբերտ Հերոյանին: Պրն Հերոյանը հարցումին սպառիչ պատասխանեց` ներկայացնելով 2005-2006թ.թ. ուսումնական տարվա առաջին և երկրորդ կիսամյակների ջեռուցման ծախսերը:
< վերադառնալ