2010-Հուլիս-26
ՏԱ մրցանակաբաշխության թեկնածուների առաջադրում մանրամասն>>

2010-Հուլիս-13
Սեւ ցուցակ 2010. երկրորդ եռամսյակ մանրամասն>>

2010-Հունիս-30
Երկրորդ անգամ կքննվի ԻԱԿ-ն ընդդեմ “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ի գործը մանրամասն>>


Ամանորյա նվեր Արմավիրի քաղաքապետարանից
2007-Հունվար-10

Մի ամբողջ տարի Ինֆորմացիայի ազատության կենտրոնի Սեւ ցուցակը գլխավորելուց հետո վերջապես Ամանորից երկու օր առաջ Արմավիրի քաղաքապետ Ռ. Խլղաթյանը տրամադրեց իր որոշումների պատճենները:


Ինֆորմացիայի
ազատության կենտրոնը մի քանի անգամ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանից տեղեկատվություն ստանալու գրավոր հարցումներով խնդրել էր տրամադրել Արմավիր քաղաքի ավագանու` 2005թ. 2-րդ եռամսյակի որոշումների պատճենները եւ 2005թ. 2-րդ եռամսյակի բյուջեի կատարման հաշվետվության պատճենը: Արմավիրի քաղաքապետարանից տեղեկությունները չստանալով` ԻԱԿ-ը ստիպված եղավ դիմել դատարան: Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը վճռեց հօգուտ ԻԱԿ-ի՝ Արմավիրի քաղաքապետին պարտավորեցնելով տրամադրել վերոնշյալ տեղեկությունները եւ փոխհատուցել կազմակերպության դատական ծախսերը:

 

Քաղաքապետարանը ԻԱԿ-ի դատական ծախսերը փոխհատուցեց, սակայն տեղեկությունները տրամադրել չէր շտապում: Ուստի, ԻԱԿ-ը ստիպված եղավ 2006թ. հոկտեմբերի 16-ին դիմել Արմավիրի մարզի Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը, որի միջամտությունից հետո միայն Ամանորի նախօրեին Արմավիրի քաղաքապետը կատարեց դատարանի կողմից 2006թ. մարտին` 9 ամիս առաջ, կայացրած վճիռը:

 


< վերադառնալ

© Ինֆորմացիայի ազատության կենտրոն ® Բոլոր իրավունքները պաշտպանված են: 2010
Դիզայնը և ծրագրավորումը` Բրոնկովեյ:

Կայքը պատրաստված է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ: