2010-Հուլիս-13
2010-Հունիս-30
|
||||||
|
Մարզպետական եկամուտներ
2010-Սեպտեմբեր-02 Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2010 թվականի օգոստոսի 20-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմեց ՀՀ Պետական եկամուտների կոմիտե` ՀՀ պաշտոնյաների գույքի եւ եկամուտների հայտարարագրերում ներառված տվյալների մասին տեղեկանքներն ստանալու համար: Հարցումն ուղարկելուց 5 օր անց ԻԱԿ-ը Պետեկամուտների կոմիտեից ստացավ ՀՀ բոլոր մարզպետների գույքի եւ եկամուտների հայտարարագրերում ներառված տվյալների մասին տեղեկանքները: մանրամասն>> Տեղեկատվության ազատությունը Հայաստանի ազգային արխիվում
2010-Օգոստոս-31 Տեղեկատվության ազատության, տեղեկություններ փնտրելու, ստանալու եւ տրամադրելու հետ կապված հիմնական հարաբերությունները Հայաստանում կարգավորվում են “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքով: Սակայն կան մարմիններ, որոնք, հանդիսանալով տեղեկատվություն տնօրինող, առաջնորդվում են ոչ այնքան վերոնշյալ օրենքի դրույթներով, այլ տվյալ մարմնի գործունեությունը կարգավորող իրավական ակտերով: Այդպիսի մարմիններից է “Հայաստանի ազգային արխիվ” ՊՈԱԿ-ը: մանրամասն>> Տեղեկատվության ազատությունը Երեւանի վարչական շրջաններում
2010-Օգոստոս-31 Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2010 թվականի հունիսի 28-ին տեղեկատվություն ստանալու հարցումներ ուղարկեց Երեւան քաղաքի բոլոր վարչական շրջանների ղեկավարներին` նպատակ ունենալով պարզել, թե տվյալ վարչական շրջանում որտե՞ղ են գործում վճարովի ավտոկայանատեղեր, կա՞ որեւէ իրավական ակտ, որի հիման վրա Երեւանի փողոցներում անհայտ անձինք ավտոմեքենայի կայանման համար գումար են գանձում, օրինական են արդյոք այդ գանձումները, եթե ոչ, ապա ում կարելի է բողոքարկել ավտոկայանման համար գումար պահանջելու դեպքում: Ինֆորմացիայի ազատության կենտրոնը խնդրել էր տրամադրել նաեւ տեղեկություն այն մասին կնքվե՞լ են արդյոք պայմանագրեր Երեւանի վարչական շրջանների վճարովի ավտոկայանատեղերը սպասարկելու համար եւ խնդրել էր տրամադրել այդ պայմանագրերի պատճենները: մանրամասն>> Էջ: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 |
