Դատարանը բարի կա՞մք է դրսեւորում
2009-Փետրվար-03
Երեկ վարչական դատարանում տեղի ունեցավ "Ինֆորմացիայի ազատության կենտրոն" հասարակական կազմակերպությունն ընդդեմ Նոր Նորքի թաղապետարանի եւ թաղապետի" գործի նախնական դատական նիստը: Պահանջը, ինչպես միշտ, նույնն էր` տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն: Հենց սկզբից պարզ դարձավ, որ նիստը նախագահող դատավոր Աշոտ Սարգսյանը ցանկանում է կողմերին հաշտեցնել եւ գործը կարճել: Դատավորը հենց այդպես էլ կողմերին ասաց` դուք պրոբլեմ չունեք:
մանրամասն>>
ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ “ԳԱՂՏՆԱԶԵՐԾՎԱԾ” ԵՆ
2009-Հունվար-27
ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ
Երբ 2003թ. սեպտեմբերի 23-ին ընդունվեց «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը, ենթադրվում էր, որ այսուհետեւ հատկապես պետական մարմիններից տեղեկատվություն ստանալն ավելի կանոնակարգված ու հեշտ կլինի: Բայց օրենքի ընդունումից ի վեր՝ արդեն 5 տարի, նորանոր դրսեւորումներով պաշտոնյաները խուսափում են օրենքով աշխատել եւ հանրությանը պատկանող տեղեկատվությունը, համարելով իրենց սեփականը, թաքցնում են գզրոցներում: Եթե մայրաքաղաքում տեղեկատվություն ստանալը շատ թե քիչ վերահսկելի է, ապա նույնը չի կարելի ասել մարզային համայնքների մասին, որոնք «ստվերային» են եւ օգտվելով այն հանգամանքից, որ իրենցով զբաղվող չկա՝ վերածվում են «փակ» համակարգով աշխատող մարմինների:
մանրամասն>>
ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆԸ ԽՈՍՏԱՑԱՎ
2009-Հունվար-23
Երեկ ՀՀ վարչական դատարանում, դատավոր Աշոտ Սարգսյանի նախագահությամբ ընթացող նախնական դատական նիստին էին ներկայացել հայցվոր, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի (ԻԱԿ) պատասխանատու Շուշան Դոյդոյանն ու պատասխանող, Դավիթաշենի թաղապետարանի ներկայացուցիչ Մարինե Խաչիկյանը:
մանրամասն>>
Էջ:
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33