Մարզպետների գաղտնի որոշումները
2006-Փետրվար-01
Հասմիկ Մկրտչյան
Տեղեկագիր 16
2003-2005թթ. ընթացքում Հայաստանի բոլոր մարզպետարաններում պատրաստվեցին ինտերնետային էջեր` ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: Դրանց նպատակն էր մարզային բնակչությանը հնարավորություն տալ արագ եւ հեշտությամբ տեղեկատվություն ստանալ իրենց մարզպետարանի գործունեության մասին (www.region.am): Այս երեք տարիների ընթացքում համակարգի վրա ծախսվել է մոտ 600.000 ԱՄՆ դոլար գումար: Իսկ թե ինչպիսին են նման ծախսատար համակարգի գործունեության արդյունքները, փորձեցինք պարզել մեր կողմից կատարված ուսումնասիրությամբ:
մանրամասն>>
Գործադիր իշխանություն - հանրություն երկխոսության ճանապարհին
2006-Փետրվար-01
Անահիտ Ստեփանյան
Տեղեկագիր 16
Կառավարության աշխատանքների արդյունավետությունը մեծապես կախված է նրա թափանցիկությամբ, հաշվետու եւ բաց լինելով, որն էլ իր հերթին նպաստում է գործադիր իշխանություն-շարքային քաղաքացիներ կապի ամրապնդմանը: Այս յուրատեսակ երկխոսության արդյունքում էլ կազմավորվում է հանրության մասնակցային եւ վերահսկողական ինստիտուտը, որի առկայությամբ կառավարության եւ նրա ստորաբաժանումների աշխատանքները դառնում են հասցեական: Այստեղ թերեւս պետք է առանձնահատուկ նշել տեղեկատվության մատչելիության կարեւորությունը, առանց որի վերոնշյալ գործընթացները կլինեն թերի:
մանրամասն>>
Արդարացված տարանջատում. Սպասարկու, անունդ հասարակայնության հետ կապերի պատասխանատու է
2005-Դեկտեմբեր-01
Ռուզան Մինասյան
Տեղեկագիր 15
Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2004թ. մայիսի 6-ին հավանություն տվեց հանրապետական գործադիր մարմինների հասարակայնության հետ կապերի ղեկավարի եւ մամուլի քարտուղարի օրինակելի կանոնադրությանն ու գործառույթներին: Վարչապետը ստորագրեց մայիսի 21-ին «մայիսի 6-ի N17 նիստի արձանագրային որոշումը» եւ հանձնարարվեց հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին վերոնշյալ պատասխանատուների իրավասությունները սահմանող ակտերը համապատասխանեցնել այդ որոշման պահանջներին:
մանրամասն>>
Էջ:
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33