2010-Հուլիս-13
2010-Հունիս-30
|
||||||
|
ԶԼՄ եւ օրենսդրություն
2007-Հոկտեմբեր-22 Լույս է տեսել ԵՊՀ մամուլի պատմության և տեսության ամբիոնի դոցենտ, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանի հեղինակած ՙԶԼՄ և օրենսդրություն՚ ուսումնական ձեռնարկը: Գրքի նպատակն է ընթերցողին, մասնավորապես ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներին ծանոթացնել արտահայտվելու և մամուլի ազատության սահմանադրական երաշխիքներին, արտահայտվելու ազատության ազգային և միջազգային իրավական կարգավորման առանձնահատկություններին, ինչպես նաև տեղեկատվության ազատության հասկացությանն ու նշանակությանըտեղեկություն ստանալու կարգերին։ Հատուկ ուշադրության են արժանացել ընտրական գործընթացների եւ դատավարությունների լուսաբանման իրավական կարգավորման առանձնահատկությունները։ Ուղեցույցը օօգտակար կարող է լինել ինչպես ժուռնալիստիկայի ֆակուլտետների ուսանողների, լրագրողների, այնպես էլ մամուլի տեսաբանների, իրավաբանների եւ փաստաբանների համար։ Ձեռնարկը բաղկացած է հետևյալ 11 բաժիններից. Ձեռնարկը տպագրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մոսկվայի գրասենյակի ֆինանսական աջակցությամբ: Ձեռնարկին կարելի է ծանոթանալ ժուռնալիստիկայի ֆակուլտետի գրադարանում, ինչպես նաեւ Ինֆորմացիայի ազատության կենտրոնում։ Ձեռնարկը կարող եք կարդալ այստեղ։
< վերադառնալ |
