Լոռու մարզպետարանը, այնուամենայնիվ, ստացել է հարցումը
2010-Մարտ-13
Մարտի 12-ին ՀՀ վարչական դատարանի Վանաձորի նստավայրում շարունակվեց ԻԱԿ-ը եւ "Առավոտ" օրաթերթն ընդդեմ Լոռու մարզպետարանի հայցի քննությունը: Դատարանում ԻԱԿ-ի եւ "Առավոտի" շահերի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը պնդեց հայցապահանջը: Լոռու մարզպետարանի իրավաբան Ալիկ Սահակյանն էլ հաստատեց, որ հարցումը ստացվել է, սակայն պնդեց, որ էլեկտրոնային հարցումը չի կարող գրավոր հարցում համարվել:
մանրամասն>>
Վճռաբեկ դատարանում քննվեց ԻԱԿ-ի բողոքը
2010-Մարտ-12
2010թ.-ի մարտի 12-ին ժամը 11:00-ին ՀՀ Վճռաբեկ դատարանում տեղի ունեցավ ԻԱԿ-ն ընդդեմ Փարաքարի գյուղապետարանի եւ ԻԱԿ-ն ընդդեմ Զարթոնքի գյուղապետրանի գործերի քննությունը: Դատարանի որոշումը կհրապարակվի հաջորդ նիստի ժամանակ: Որոշման հրապարակման օրվա եւ ժամի մասին դատարանը լրացուցիչ կտեղեկացնի:
մանրամասն>>
Դատ. ԻԱԿ-ն ընդդեմ “Թիվ 2 բուժմիավորում” ՓԲԸ-ի
2010-Մարտ-12
Մարտի 12-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Է. Ավետիսյանի նախագահությամբ, տեղի ունեցավ “Ինֆորմացիայի ազատության կենտրոն” ՀԿ-ն ընդդեմ “Թիվ 2 բուժմիավորում” պոլիկլինիկա” ՓԲԸ-ի դատական գործով հերթական դատական նիստը: Դատաքննության փուլն ավարտվեց: Դատարանի վճիռը կհրապարակվի 2010թ.-ի մարտի 26-ին ժամը 15:00-ին:
Էջ:
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69