2010-Օգոստոս-30
Պաշտոնյաները բացահայտում են իրենց ունեցվածքը մանրամասն>>

2010-Հուլիս-13
Սեւ ցուցակ 2010. երկրորդ եռամսյակ մանրամասն>>

2010-Հունիս-30
Երկրորդ անգամ կքննվի ԻԱԿ-ն ընդդեմ “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ի գործը մանրամասն>>


ԻԱԿ-ի հայցն ընդդեմ Փարաքարի գյուղապետի եւ գյուղապետարանի
2009-Հուլիս-29

2009թ.-ի հուլիսի 30-ին, ժամը 14:00-ին ՀՀ Վարչական դատարանում` դատավոր Ա. Ծատուրյանի նախագահությամբ, քննվելու է “Ինֆորմացիայի ազատության կենտրոն” հասարակական կազմակերպության հայցադիմումն ընդդեմ Փարաքարի գյուղապետարանի` տեղական ինքնակառավարման մարմնի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու եւ որպես հետեւանք տեղեկատվություն տրամադրել պարտադրելու պահանջի վերաբերյալ:

Նշենք, որ դեռեւս 2008թ. դեկտեմբերին  “Ինֆորմացիայի ազատության կենտրոն” ՀԿ-ին էին դիմել Փարաքար համայնքի բնակիչներ Սեդա Ղազարյանը եւ Արմեն Ներսիսյանը` բողոքելով, որ Փարաքարի գյուղապետն իրենց տեղեկատվություն չի տրամադրում:  ԻԱԿ-ը դեկտեմբերի 12-ին տեղեկատվություն ստանալու հարցում էր ուղարկել Փարաքարի գյուղապետին, որի մեջ ներառել էր գյուղի բնակիչների պատասխան չստացված հարցերը, որոնք են.
1.    Փարաքար գյուղի Մեքենագործների փող. 1-ին շենքի մոտով անցնող մայր առվի ձախ ափին, ճանապարհին կից տարածքում գտնվող 250-260քմ հողամասը ներառվա՞ծ է արդյոք ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում:
2.    Եթե այո, խնդրում եմ հայտնել, թե ինչ հիմքով եւ պատճառով,
3.    Եթե ոչ, խնդրում եմ հայտնել այդ մասին:

2009թ. հունվարի 10-ին գյուղապետից ստացված պատասխանը թերի էր:  Հետեւաբար, ԻԱԿ-ը դիմել էր դատարան, որպեսզի դատական կարգով ամբողջական եւ սպառիչ պատասխան ստանա համայնքապետից:



< վերադառնալ

© Ինֆորմացիայի ազատության կենտրոն ® Բոլոր իրավունքները պաշտպանված են: 2010
Դիզայնը և ծրագրավորումը` Բրոնկովեյ:

Կայքը պատրաստված է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ: