Մեր նպատակն է պաշտպանել տեղեկատվության ազատության սահմանադրական իրավունքը:
Արդեն 22 տարի է ԻԱԿ-ը գործում է Հայաստանում՝ նպաստելով տեղեկատվության ազատության մասին օրենսդրության կիրառմանը, ՀՀ կառավարման համակարգի թափանցիկությանն ու հրապարակայնությանը: 
ԻԱԿ-ը հիմնադրվել է 2001թ.-ի հուլիսի 1-ին:

Մեր նպատակն է պաշտպանել տեղեկատվության ազատության սահմանադրական իրավունքը:
Արդեն 22 տարի է ԻԱԿ-ը գործում է Հայաստանում՝ նպաստելով տեղեկատվության ազատության մասին օրենսդրության կիրառմանը, ՀՀ կառավարման համակարգի թափանցիկությանն ու հրապարակայնությանը: 
ԻԱԿ-ը հիմնադրվել է 2001թ.-ի հուլիսի 1-ին:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

2005թ.-ից ի վեր Ինֆորմացիայի ազատության կենտրոնն իրականացնում է տեղեկատվության ազատության իրավունքի դատական պաշտպանության առաքելությունը: Որպես տեղեկատվություն ստանալու իրավունքի պաշտպանության կարեւորագույն երաշխիք` ԻԱԿ-ի ընտրած հիմնական գործիքներից մեկը ռազմավարական դատական գործերի ստեղծումն է: Այսպես, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ոչ միայն ՏԱ իրավունքի խախտման դեպքում պաշտպանում է ՏԱ իր իրավունքը, այլ նաեւ իրականացնում է ռազմավարական դատավարություն:
Տեղեկատվության ազատության իրավունքը դատական կարգով պաշտպանելու և վերականգնելու գործընթացը սկսվել է դեռևս 2001թ.-ին, այսինքն` դեռեւս մինչ "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքի ընդունումը...
Կենտրոնի դիտարկումները ցույց են տալիս, որ ծրագրի իրականացման առաջին շրջանում խախտումներ են արձանագրվել Առողջապահության, Արտաքին գործերի, Կրթության և գիտության, Ֆինանսների և էկոնոմիկայի, Քաղաքաշինության նախարարություններում, անշարժ գույքի պետական կադաստրում, Ջրմուղի, Սոցիալական ապահովության ծառայություններում...

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Տեղեկատվություն ստանալու իրավունքի իրավական պաշտպանությունը մարզերում. 2005թ. ապրիլ – հոկտեմբեր

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ՀՀ բոլոր մարզերում քաղաքացիներին, իրավաբանական անձանց, հասարակական կազմակերպություններին, լրագրողներին անվճար խորհրդատվություն է տրամադրում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի կիրառման, դրա դրույթների խախտումների կանխարգելման և տեղեկատվություն ստանալու  խախտված իրավունքի վերականգնման նպատակով: Խորհրդատվություններից բացի կենտրոնն իրականացնում է նաեւ այս իրավունքի դատական պաշտպանություն…

2005թ. հունիս-հոկտեմբեր ամիսներին ԻԱ կենտրոնի մարզային իրավաբաններին դիմել է

  • 417 անձ` 376 քաղաքացի,
  • 19 իրավաբանական անձ,
  • 8 հասարակական կազմակերպություն
  • 14 լրագրող:
Դիտարկված 5 ամիսների ընթացքում ԻԱ կենտրոնի իրավաբանների կողմից տրամադրվել է 417 խորհրդատվություն, որոնցից 210 դեպքում մեր իրավաբանների օգնությամբ կազմվել եւ արվել են տեղեկատվություն ստանալու հարցումներ: Հարցումներից 200-ին տրվել են սպառիչ պատասխաններ եւ տրամադրվել է անհրաժեշտ տեղեկատվություն, իսկ 10 դեպքում տրվել է մերժողական պատասխան: Նշված մերժումների մեջ առանձնահատուկ ուշադրության են արժանի հետեւյալ դեպքերը:

2005թ. սեպտեմբերին ԻԱ կենտրոնի Արարատի մարզի իրավաբանը, ղեկավարվելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով, հարցում է արել Արարատի մարզպետին, որով խնդրել է տրամադրել  մարզպետի կողմից 2005թ. 1-2 եռամսյակներում կայացրած որոշումների պատճեները, որին մարզպետ Ա. Սարգսյանը պատասխանել է. «Հայտնվում է, որ տեղեկատվություն ստանալու վերաբերյալ Ձեր հարցումը չի բխում Ձեր իսկ մատնանշած օրենքի պահանջներից: Այն պարունակում է հաշվետվության պահանջի կամ վերահսկողության տարր: Ձեր խնդրանքը կարող է բավարարվել, եթե այն ներկայացվի անհրաժեշտ իրավական ակտի կոնկրետ համարանշումով»: Մինչդեռ հենց նշված օրենքով են կարգավորվում հարցումներ անելու եւ դրանց պատասխանելու կարգը, ինչպես նաեւ հրապարակման ենթակա տեղեկատվության ցանկը: Մեկ այլ օրինակ է Գյումրու քաղաքապետի պատասխանը ԻԱ կենտրոնի Գյումրու իրավաբանի կողմից արված հարցմանը, որով վերջինս խնդրել է տրամադրել 2005թ. 1-2 եռամսյակների ընթացքում ավագանու կողմից կայացված որոշումների եւ բյուջեի կատարման հաշվետվությունների պատճեները: Գյումրու քաղաքապետ Վ. Ղուկասյանը պատասխանել է, որ մենք կարող ենք ծանոթանալ պահանջվող տեղեկատվությանը Գյումրիի ինտերնետային կայքից, որը դեռ պատրաստման ընթացքի մեջ է:  Այսինքն, կարող ենք ծանոթանալ, բայց  չկա:

Տրամադրված 417  խորհրդատվություններից 46 դեպքում մեր կողմից գրանցվել է տեղեկատվության ազատության իրավունքի խախտում, այն է` բանավոր կամ գրավոր հարցումների անօրինական մերժում, հարցմանը պատասխանելիս` օրենքով սահմանված ժամկետների խախտում: Տեղեկագրի այս համարում ներկայացված են այդ խախտումներից մի քանիսը:

Անցած ամիսների դիտարկումները ցույց են տալիս, որ տեղեկատվություն ստանալու իրավունքը մարզերում ավելի հաճախ խախտել են քաղաքապետարանների, գյուղապետարանների, անշարժ գույքի կադաստրի, Ջրմուղի, Սոցիալական ապահովության ծառայությունների պաշտոնյաները: Ծրագրի իրականացման ընթացքում խախտումներ են արձանագրվել նաեւ 5 նախարարություններում` Առողջապահության, Արտաքին գործերի, Կրթության եւ գիտության, Ֆինանսների եւ էկոնոմիկայի, Քաղաքաշինության: Մասնավոր ընկերություններից տեղեկատվության ազատության իրավունքն ամենից հաճախ խախտում է ԱրմենՏելը:

Հիմնականում տեղեկատվություն ստանալու հարցումներին պատասխանելիս գրեթե ոչ մի մարմնի  կողմից չի պահպանվում օրենքով սահմանված 5-օրյա ժամկետը:

Նշենք, որ ԻԱ կենտրոնի իրավաբանների կողմից արձանագրված խախտումների մեծ մասը կազմում են քաղաքացիների բանավոր հարցումները: Նշված գրեթե բոլոր դեպքերում մեր իրավաբանների  կատարած գրավոր հարցումները նույն տեղեկությունները ստանալու պահանջով բավարարվել են:

Գրեթե բոլոր մարզերում Անշարժ գույքի կադաստրի ստորաբաժանումները թույլ են տալիս տեղեկատվության ազատության իրավունքի բազմաթիվ խախտումներ, այն է` տեղեկատվություն ստանալու թե′ բանավոր, թե′ գրավոր հարցումներին չեն տրվում պատասխաններ անգամ օրենքով սահմանված կարգով պետական տուրքը վճարելուց հետո,  անհիմն ձգձգվում են պատասխանների ժամկետները, կամ էլ հաճախ պատասխանում են ոչ ըստ էության: Որպես օրինակ կարող ենք նշել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչ Արմենուհի Մադոյանի կողմից ՀՀ Կ/Ա անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վանաձորի ստորաբաժանման ղեկավար Գ. Անդրեասյանին հասցեագրված հարցումը, որով քաղաքացին խնդրել է տրամադրել իրեն տեղեկություններ այն մասին, թե ով է հանդիսանում Սուխումի 1-77 հասցեի 4 սենյականով բնակարանի սեփականատերը, ինչպես նաեւ տրամադրել սեփականության իրավունքի վկայականի պատճենը: Գ. Անդրեասյանը ոչ միայն չի տրամադրել սեփականության իրավունքի վկայականի պատճենը, այն նաեւ չի հայտնել սեփականատիրոջ վերաբերյալ տեղեկատվությունը եւ մերժման հիմքում դրել է մեկ հարցմամբ երկու պահանջ ներկայացնելու անհնարինության պատճառաբանությունը: Նշենք, որ Ա. Մադոյանը վճարել էր պետ. տուրքը տեղեկատվություն ստանալու համար:

Մարզերի բնակչությունը խախտված իրավունքները վերականգնելու նպատակով խուսափում է դիմել դատական մարմիններին: Դրա փոխարեն նախընտրելով իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալ ընկերոջ, բարեկամի կամ ծանոթի միջոցով: Սակայն այս դեպքում էլ բավարար պատասխան չստանալիս միեւնույն է խուսափում են վերադասության կամ դատական կարգով բողոքարկելուց եւ իրենց խախտված իրավունքները վերականգնելուց: Հենց այդ պատճառով էլ բազմաթիվ խախտումների առկայության պարագայում միայն երեք մարզում են սկսել դատական գործեր (Շիրակ, Սյունիք, Լոռի):  Կարծում ենք` սրա պատճառը նաեւ քաղաքացիների` գործող օրենսդրությանը եւ իրենց իրավունքներին անծանոթ լինելն է: Ավելացնենք նաեւ, որ քաղաքացիներին տեղեկատվության ազատության ոլորտում գործող օրենքներին եւ իրենց իրավունքներին ծանոթացնելու նպատակով Ինֆորմացիայի ազատության կենտրոնն իրականացնում է «Ինչպես օգտագործել տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքը» թեմայով ուսուցումներ ՀՀ բոլոր մարզերում:

Skip to content