Ծրագրեր

Ծրագրեր

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ծրագիրն իրականացվել է Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) կողմից: Այն մեկնարկել է 2023 թվականի հուլիսի 1-ին և ավարտվել 2023 թվականի դեկտեմբերին։
Ծրագիրն իրականացվել է Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) կողմից: Այն մեկնարկել է 2022 թվականի հունիսին և ավարտել 2023 թվականի դեկտեմբերին։
Ծրագրին աջակցում է «Արևելյան գործընկերություն. Բաց դռների դրամաշնորհներ» ենթադրամաշնորհային նախագիծը «ԵՄ-ն բարեվարքության համար» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը մեկնարկել է 2023 թ.-ի հունիս 1-ից, ավարտվել է դեկտեմբերին:

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

7. ՏԱ իրավունքի կիրառման մոնիտորինգ

Ծրագիրն իրականացվել է Բաց հասարակության ինստիտուտի աջակցությամբ (Հունգարիա):

2004թ. մարտ – նոյեմբեր

Ծրագիրը միաժամանակ իրականացվել է Տեղեկատվության ազատության պաշտպանների միջազգային ցանցի անդամ 16 երկրներում` ՀԱՀ, Բուլղարիա, Պերու, Ռումինիա և այլն: ՏԱ իրավունքի կիրառման մոնիտորինգի նպատակն այն հիմնական և ուղորդիչ չափորոշիչների մշակումն էր, որոնց օգնությամբ հնարավոր կլիներ գնահատել Հայաստանի առաջընթացը դեպի տեղեկատվության (հատկապես հասարակական կարևորություն ունեցող տեղեկատվության) առավելագույն մատչելիությունը: Այս չափորոշիչները հիմնված են հանրային նշանակություն ունեցող տեղեկատվության մատչելիության համակարգի ամբողջ աշխարհում իրական կիրառման վրա և պետք է գնահատեն.

– թե ինչ չափով է կոնկրետ երկիրն իրականացնում ազատ և բաց տեղեկատվության վերաբերյալ իր պարտականությունը,
– թե ինչ չափով է կոնկրետ երկրի պարտականությունը (եւ իրականացումը) համապատասխանում ՏԱ միջազգային ստանդարտներին:

Ծրագրի արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Skip to content