Ծրագրեր

Ծրագրեր

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ծրագիրն իրականացվել է Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) կողմից: Այն մեկնարկել է 2023 թվականի հուլիսի 1-ին և ավարտվել 2023 թվականի դեկտեմբերին։
Ծրագիրն իրականացվել է Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) կողմից: Այն մեկնարկել է 2022 թվականի հունիսին և ավարտել 2023 թվականի դեկտեմբերին։
Ծրագրին աջակցում է «Արևելյան գործընկերություն. Բաց դռների դրամաշնորհներ» ենթադրամաշնորհային նախագիծը «ԵՄ-ն բարեվարքության համար» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը մեկնարկել է 2023 թ.-ի հունիս 1-ից, ավարտվել է դեկտեմբերին:

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

5. «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի իրավական պաշտպանությունը ՀՀ-ում

Ծրագիրն իրականացվել է Իրավական Նախաձեռնության (Բաց հասարակության ինստիտուտ) աջակցությամբ (Հունգարիա)

2002թ. նոյեմբեր – 2003թ. փետրվար

Այս ծրագրի նպատակն էր Հայաստանի Հանրապետությունում Տեղեկատվության ազատության վերաբերյալ օրենքի ընդունմանը նպաստելը: Ծրագիրը բաղկացած էր երկու փուլից`

ա) ստեղծել “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի նախագիծը մշակող աշխատանքային խումբ: Աշխատանքային խումբը մշակեց “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի նախագիծը` հետագայում ՀՀ Ազգային Ժողովի կողմից այն ընդունելու նպատակով:

բ) ՏԱ ոլորտի փորձագետների մի խումբ (7 հոգի), կազմված խորհրդարանական հանձնաժողովների երկու նախագահներից, մեկ պատգամավորից, ՀՀ ԱԺ երկու փորձագետներից և ՀԿ-ների երկու ներկայացուցիչներից, այցելեց Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում գտնվող Բաց Ժողովրդավարության Խորհրդատվական Կենտրոն: 10-օրյա ուսումնական այցելության ընթացքում ՏԱ օրենսդրության քննարկման վերաբերյալ հանդիպումներ են կայացել Հարավային Աֆրիկայի Հանրապետության կառավարության, խորհրդարանի և ՀԿ-ների ներկայացուցիչների հետ:

Skip to content