Ինֆորմացիայի ազատության կենտրոն

Givemeinfo

հայերեն | english

Մեր հիմնական նպատակն է պաշտպանել մարդկանց տեղեկատվության ազատության սահմանադրական իրավունքը: Արդեն 20 տարի է Ինֆորմացիայի ազատության կենտրոն հասարակական կազմակերպությունը գործում է Հայաստանում՝ նպաստելով տեղեկատվության ազատության մասին օրենսդրության կիրառմանը, ՀՀ կառավարման համակարգի թափանցիկությանն ու հրապարակայնությանը: ԻԱԿ-ը հիմնադրվել է 2001թ.-ի հուլիսի 1-ին:

Հաջողված պատմություններ

Ծանոթացեք Ինֆորմացիայի ազատության կենտրոնի 17-ամյա գործունեության հաջողված պատմություններին:

Դատական գործեր

Տեղեկատվության տրամադրումն ապօրինի մերժած մարմինների դեմ հարուցված դատական գործերին կարող եք ծանոթանալ այս բաժնում:

Սև ցուցակ

Յուրաքանչյուր եռամսյակ ԻԱԿ-ը հրապարակում է այն պաշտոնյաների անունները, ովքեր խախտել են մարդկանց տեղեկություն ստանալու իրավունքը:

Իրազեկ Հայաստան ծրագիր

Ծրագիրն աջակցում է քաղաքացիների տեղեկատվության մատչելիության իրավունքի իրականացմանը

Վերջին թարմացումներ

23.03.2023

Մասնագիտական կարծիք

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է կազմակերպության մասնագիտական կարծիքը Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի նախագծի վերաբերյալ։

22.03.2023

ՏԱ վիճակագրություն․ օրինակելի ձևանմուշ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը մշակել է տեղեկություն ստանալու հարցումների վիճակագրության հրապարակման օրինակելի ձևանմուշ։

19.03.2023

Ազատություն․ Փորձագետները պնդում են՝ «Պետական գաղտնիքի մասին» և հարակից օրենքներում փոփոխությունը սահմանափակելու է տեղեկատվության ազատությունը

Ազատություն-ը անդրադարձել է «Պետական գաղտնիքի մասին» նոր օրենքի և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում նախատեսվող սահմանափակումների խնդրին։

18.03.2023

Սիվիլնեթ․ «Առավոտի» հետ տեղի ունեցածը ոտնձգություն է խոսքի ազատության դեմ. Շուշան Դոյդոյան

Ինֆորմացիայաի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանի հարցազրույցը «Սիվիլնեթ» առցանց լրատվականին «Առավոտի» յութուբյան էջի վրա հակերային հարձակման վերաբերյալ։

Հարցազրույցի տեսագրությունը այստեղ։

17.03.2023

Հայտարարություն

Մարտի 14-ին հաքերային հարձակման արդյունքում կոտրվել է «Aravot.am» լրատվական կայքի յութուբյան ալիքը, ջնջվել տեսանյութերի ողջ արխիվը։ Ըստ կայքի խմբագիր Աննա Իսրայելյանի, դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ խմբագրությունն անոնս է տեղադրել հետևյալ բովանդակությամբ․ «․․․Ինչպե՞ս և որքա՞ն հարստացան հեղափոխական պաշտոնյաները պատերազմող երկրում, պատերազմի տարում: Ովքե՞ր են մեր օրերի «Չախչախ թագավորները»: Այն վերաբերում էր մոտակա ժամերին հրապարակվելիք հետաքննական տեսանյութին։