Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ծրագրեր

«Իրազեկ Հայաստան» ծրագիր

Ծրագիրը նպատակ ունի ապահովել, որպեսզի լրագրողները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ստեղծեն և տարածեն մատչելի տեղեկություններ և հոդվածներ, ինչպես նաև նպաստեն Հայաստանում բյուջետային միջոցների բաշխման և ծախսման վերաբերյալ իրական հանրային քննարկմանը: Իրականացնող գործընկերներ՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոն հասարակական կազմակերպություն, Մաաստրիխտի Եվրոպական լրագրության կենտրոն: Ծրագիրը համաֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից: Տևողությունը՝ 18/05/2018 - 18/12/2019 

06.12.2018 - «Իրազեկ Հայաստան» ծրագրի առաջին փուլը մոտենում է ավարտին

Եզրափակիչ վերապատրաստման դասընթացները կայացան Երևանում, որից հետո հայտարարվեց փոքր ենթադրամաշնորհային մրցույթ։ Ենթադրամաշնորհների տրամադրումը կխթանի ՔՀԿ-ների մշտադիտարկման կարողությունները և հմտությունները, ինչպես նաև կբարելավի ՔՀԿ-ների արդյունավետությունն առողջապահության, տրանսպորտի, շրջակա միջավայրի և այլ ոլորտներում կառավարության կատարած ծախսերի մշտադիտարկման արդյունավետությունը։

23.11.2018 - Դրամաշնորհային ծրագրի հրավեր

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հայտարարում է ԵՄ-Հայաստան համագործակցությանն առնչվող ոլորտներում հանրային քաղաքականության, պետական բյուջեի ծախսերի մշտադիտարկման և լուսաբանման ծրագրի իրականացման համար նախատեսված 10 փոքր դրամաշնորհի մրցույթ:

22.10.2018 - Իրազեկ Հայաստան․ մեկնարկել են ծրագրի մարզային վերապատրաստման դասընթացները

Մարզային վերապատրաստման առաջին դասընթացները տեղի ունեցան Շիրակի և Լոռիի մարզկենտրոններում։ Յուրաքանչյուր դասընթացին ներկա էին տեղի 7-8 ՔՀԿ-ների և լրատվամիջոցների անդամներ։ Դասընթացները վարում էին ծրագրի փորձագետներ Կարեն Անդրեասյանը, Լիանա Դոյդոյանը, Հասմիկ Հակոբյանը, Աննա Հակոբյանը և Վանիկ Մարգարյանը։

27.09.2018 - Առավել տեղեկացված հասարակություն և պետական բյուջեի վերահսկողություն․ մեկնարկեց "Իրազեկ Հայաստան" ծրագիրը

2018 թվականի սեպտեմբերի 27-ին Երևանում կայացավ Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող "Տեղեկատվության մատչելիություն և հետաքննական լրագրություն առավել իրազեկված քաղաքացիների համար" ծրագրի բացման արարողությունն ու գլխավոր վերապատրաստման դասընթացի մեկնարկը:

26.09.2018 - Մամուլի հաղորդագրություն

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը սեպտեմբերի 27-ին, ժամը 10:00-ին Անի Պլազա հյուրանոցում կազմակերպում է Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող ''Տեղեկատվության մատչելիություն և հետաքննական լրագրություն առավել իրազեկված քաղաքացիների համար'' ծրագրի բացման արարողությունը, ինչպես նաև մեկնարկում է ծրագրով նախատեսված գլխավոր վերապատրաստման դասընթացը: Ծրագիրն իրականացվում է Մաաստրիխտում գործող Եվրոպական լրագրության կենտրոնի հետ համագործակցությամբ:

20.09.2018 - Լրագրող դասընթացավարների մրցույթ

"Ինֆորմացիայի ազատության կենտրոն" ՀԿ-ն հայտարարում է երկու լրագրող-դասընթացավարների մրցույթ՝ աջակցելու "Տեղեկատվության մատչելիություն և հետաքննական լրագրություն առավել իրազեկված քաղաքացիների համար" ծրագրի շրջանակներում անկացվող հետաքննական-լրագրության մրցույթի մասնակիցներին՝ իրականացնելու հետաքննություն վերջիններիս հանձնարարված թեմաների վերաբերյալ: