Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ծրագրեր

«Իրազեկ Հայաստան» ծրագիր

Ծրագիրը նպատակ ունի ապահովել, որպեսզի լրագրողները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ստեղծեն և տարածեն մատչելի տեղեկություններ և հոդվածներ, ինչպես նաև նպաստեն Հայաստանում բյուջետային միջոցների բաշխման և ծախսման վերաբերյալ իրական հանրային քննարկմանը: Իրականացնող գործընկերներ՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոն հասարակական կազմակերպություն, Մաաստրիխտի Եվրոպական լրագրության կենտրոն: Ծրագիրը համաֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից: Տևողությունը՝ 20/04/2018 - 14/09/2019 

Մամուլի հաղորդագրություն

26.09.2018

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը սեպտեմբերի 27-ին, ժամը 10:00-ին Անի Պլազա հյուրանոցում կազմակերպում է Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող ''Տեղեկատվության մատչելիություն և հետաքննական լրագրություն առավել իրազեկված քաղաքացիների համար'' ծրագրի բացման արարողությունը, ինչպես նաև մեկնարկում է ծրագրով նախատեսված գլխավոր վերապատրաստման դասընթացը: Ծրագիրն իրականացվում է Մաաստրիխտում գործող Եվրոպական լրագրության կենտրոնի հետ  համագործակցությամբ:
 
Ստորև ներկայացված հղմամբ կարող եք ծանոթանալ մամլո հաղորդագրությանը:
 
Մամուլի հաղորդագրություն

← Վերադառնալ ցուցակին