Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ծրագրեր

«Իրազեկ Հայաստան» ծրագիր

Ծրագիրը նպատակ ունի ապահովել, որպեսզի լրագրողները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ստեղծեն և տարածեն մատչելի տեղեկություններ և հոդվածներ, ինչպես նաև նպաստեն Հայաստանում բյուջետային միջոցների բաշխման և ծախսման վերաբերյալ իրական հանրային քննարկմանը: Իրականացնող գործընկերներ՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոն հասարակական կազմակերպություն, Մաաստրիխտի Եվրոպական լրագրության կենտրոն: Ծրագիրը համաֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից: Տևողությունը՝ 18/05/2018 - 18/12/2019 

Ենթադրամաշնորհային ծրագիր #3

05.04.2019

Ենթադրամաշնորհառու կազմակերպությունը՝ «Վ.Ի.Վ Այսօր և վաղը» ՍՊԸ-ի www.ankakh.com առցանց պարբերական

 

Ենթադրամաշնորհային ծրագրի անվանումը՝ Հայաստանի էներգետիկ այլընտրանքը

Ամփոփ նկարագիր՝
Այս ծրագրով նախատեսում ենք պատրաստել լրագրողական հրապարակում՝ լոնգռիդի միջոցով, որի թեման կլինի Հայաստանում էներգաարդյունավետության, այլընտրանքային էներգետիկայի, նորագույն տեխնոլոգիաների ներդրման, էներգախնայողությանը վերաբերող խնդիրների լուսաբանումն ու էներգետիկայի, մասնավորապես՝ վերականգնվող ու այլընտրանքային էներգետիկայի ոլորտներում իրականացվող պետական, միջազգային և մասնավոր ծրագրերի ներկայացումը:
Այս ծրագիրը նպատակ ունի հնարավորինս ավելի լայն լսարանին ներկայացնելու Հայաստանի Հանրապետության էներգետիկայի ներկա իրավիճակը, զուգահեռ ներկայացնելու այս ուղղությամբ միջազգային հաջողված փորձը, ինչպես նաև մատնանշելու մեր երկրում ոլորտի զարգացման հեռանկարներն ու պոտենցիալը, մարդկանց ծանոթացնելու առկա հնարավորությունների, ու իրականացվող ծրագրերի հետ:

Գործողությունների ամփոփ նկարագիր՝

  • Էներգաարդյունավետության միջազգային հաջողված փորձի ուսումնասիրություն,
  • Ոլորտում ծրագրեր իրականացնող հանրային, մասնավոր և միջազգային ընկերությունների, կառույցների, կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հարցազրույցների անցկացում,
  • Էներգաարդյունավետության ու էներգախնայողության համակարգերի կիրառման օրինակների ներկայացում,
  • Տվյալների հավաքագրում ու համադրություն,
  • Մուլտիմեդիա բաղադրիչների պատրաստում,
  • Տեսանյութերի նկարահանում,
  • Հավաքագրված տվյալների համադրության արդյունքների շուրջ պետական մարմինների ներկայացուցիչների հետ հարցազրույց-քննարկումներ՝ նրանց տեսակետների ներկայացում,
  • Անհրաժեշտ տվյալների վերջնական հավաքագրում և համադրություն,
  • Լոնգռիդի դիզայնի աշխատանքներ և վերջնական նյութի պատրաստում,
  • Նյութի հրապարակում www.ankakh.com  լրատվամիջոցում,
  • Հրապարակված նյութի տարածում սոցցանցերի միջոցով:

 

← Վերադառնալ ցուցակին