Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ծրագրեր

«Իրազեկ Հայաստան» ծրագիր

Ծրագիրը նպատակ ունի ապահովել, որպեսզի լրագրողները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ստեղծեն և տարածեն մատչելի տեղեկություններ և հոդվածներ, ինչպես նաև նպաստեն Հայաստանում բյուջետային միջոցների բաշխման և ծախսման վերաբերյալ իրական հանրային քննարկմանը: Իրականացնող գործընկերներ՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոն հասարակական կազմակերպություն, Մաաստրիխտի Եվրոպական լրագրության կենտրոն: Ծրագիրը համաֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից: Տևողությունը՝ 18/05/2018 - 18/12/2019 

Ենթադրամաշնորհային ծրագիր #2

05.04.2019

Ենթադրամաշնորհառու կազմակերպությունը՝ «Հայկական ճամբար» լեզվի և առագաստանավի դպրոց» ՀԿ

Ենթադրամաշնորհային ծրագրի անվանումը՝ «Մատչելի տրանսպորտ»

Ամփոփ նկարագիր՝
Ծրագիրը վերաբերում է Երևան քաղաքում տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց տրանսպորտային միջոցների հարմարեցման համար նախատեսված բյուջետային ծախսերի մշտադիտարկմանն ու դրանց հանրայնացմանը։
Ծրագրի նպատակն է՝ աջակցել Երևան քաղաքում տեղաշարժման դժվարություններ ունեցող քաղաքացիներին տրանսպորտային ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացմանը։

Գործողությունների ամփոփ նկարագիր՝
Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել ՝
-Երևանի տրանսպորտային միջոցների վերելակներով կահավորման բյուջետային ծախսերի մոնիթորինգ,
-Երևանի հարմարեցված ավտոբուսների գործունեության դիտարկում, փորձարկում և գնահատում
-Հարցումների անցկացում տարբեր դերակատարների շրջանում
-Հանդիպում-քննարկումներ քաղաքապետարանում տարբեր ոլորտային դերակատարների և որոշում կայացնողների հետ,
-Թեմատիկ հրապարակումներ մամուլում,
-Կլոր-սեղան քննարկում՝ Երևան քաղաքի մատչելի տրանսպորտի հիմնախնդրի շուրջ,
-Մամուլի ասուլիս,
-Հարմարեցված ավտոբուսների ինտերակտիվ քարտեզի հանրայնացում ։

← Վերադառնալ ցուցակին