Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ծրագրեր

«Իրազեկ Հայաստան» ծրագիր

Ծրագիրը նպատակ ունի ապահովել, որպեսզի լրագրողները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ստեղծեն և տարածեն մատչելի տեղեկություններ և հոդվածներ, ինչպես նաև նպաստեն Հայաստանում բյուջետային միջոցների բաշխման և ծախսման վերաբերյալ իրական հանրային քննարկմանը: Իրականացնող գործընկերներ՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոն հասարակական կազմակերպություն, Մաաստրիխտի Եվրոպական լրագրության կենտրոն: Ծրագիրը համաֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից: Տևողությունը՝ 18/05/2018 - 18/12/2019 

05.04.2019 - Ենթադրամաշնորհային ծրագիր #3

www.ankakh.com առցանց պարբերական. Հայաստանի էներգետիկ այլընտրանքը

05.04.2019 - Ենթադրամաշնորհային ծրագիր #2

«Հայկական ճամբար» լեզվի և առագաստանավի դպրոց» ՀԿ. Մատչելի տրանսպորտ

05.04.2019 - Ենթադրամաշնորհային ծրագիր #1

«ԱԼՏ» հեռուստախմբագրություն. Ոռոգման համակարգի առողջացման աշխատանքների հսկողություն և հանրայնացում

05.04.2019 - «Լրագրողական մենամարտ»-ն արդեն եթերում է

Այսուհետ ամեն շաբաթ Հանրային հեռուստատեսության եթերում կարող եք դիտել «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» և Հանրային հեռուստաընկերության համագործակցությամբ և Եվրոպական միության համաֆինանսավորմամբ իրականացվող «Լրագրողական մենամարտ» հեռուստանախագիծը:

01.04.2019 - ԻԱԿ-ի ենթադրամաշնորհային ծրագրերը մեկնարկել են

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ԻՐԱԶԵԿ ՀԱՅԱՍՏԱՆ ծրագրի շրջանակում Երևանյան և մարզային 10 ՀԿ և լրատվամիջոց առաջիկա 4 ամիսներին կիրականացնեն ենթադրամաշնորհային տասը ծրագրեր հանրային կառավարման տարբեր ոլորտներում:

20.03.2019 - «Հետաքննական լրագրությունը կառավարության հանրային վերահսկողության միջոց». դասընթաց ուսանողների համար

ԵՄ համաֆինանսավորմամբ իրականցվող «Իրազեկ Հայաստան» ծրագրի շրջանակում մարտի 18-20-ը Ինֆորմացիայի ազատության կենտրոնում անցկացվեց «Հետաքննական լրագրությունը կառավարության հանրային վերահսկողության միջոց» եռօրյա դասընթաց։