Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ծրագրեր

«Իրազեկ Հայաստան» ծրագիր

Ծրագիրը նպատակ ունի ապահովել, որպեսզի լրագրողները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ստեղծեն և տարածեն մատչելի տեղեկություններ և հոդվածներ, ինչպես նաև նպաստեն Հայաստանում բյուջետային միջոցների բաշխման և ծախսման վերաբերյալ իրական հանրային քննարկմանը: Իրականացնող գործընկերներ՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոն հասարակական կազմակերպություն, Մաաստրիխտի Եվրոպական լրագրության կենտրոն: Ծրագիրը համաֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից: Տևողությունը՝ 18/05/2018 - 18/12/2019 

20.09.2018 - Լրագրող դասընթացավարների մրցույթ

"Ինֆորմացիայի ազատության կենտրոն" ՀԿ-ն հայտարարում է երկու լրագրող-դասընթացավարների մրցույթ՝ աջակցելու "Տեղեկատվության մատչելիություն և հետաքննական լրագրություն առավել իրազեկված քաղաքացիների համար" ծրագրի շրջանակներում անկացվող հետաքննական-լրագրության մրցույթի մասնակիցներին՝ իրականացնելու հետաքննություն վերջիններիս հանձնարարված թեմաների վերաբերյալ:

05.09.2018 - Վերապատրաստման դասընթացների մրցույթ

Մեկնարկում են վերապատրաստման դասընթացներ 90 ՔՀԿ-ների և լրատվամիջոցների համար, որոնք իրականացվելու են Ինֆորմացիայի ազատության կենտրոն-ի կողմից՝ Մաաստրիխտում գործող Եվրոպական լրագրության կենտրոն-ի հետ համագործակցությամբ՝ Եվրոպական Միության համաֆինանսավորմամբ։

24.07.2018 - Ոչ ֆորմալ աշխատանքային հանդիպում-քննարկում՝ նվիրված բնապահպանական տեղեկատվության հասանելիությանը. Տեսանյութ

Լոռի TV-ն անդրադարձել է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի և «Հանրային իրազեկման և մոնիթորինգի կենտրոն» ՀԿ-ի՝ Վանաձորում իրականացրած են ոչ ֆորմալ աշխատանքային քննարկմանը:՝

02.07.2018 - Փորձագետ-դասընթացավարների մրցույթ

"Տեղեկատվության մատչելիություն և հետաքննական լրագրություն առավել իրազեկված քաղաքացիների համար" ծրագրի շրջանակներում Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հայտարարում է փորձագետ-դասընթացավարների և իրավական փորձագետի վճարովի ծառայությունների մատուցման մրցույթ։

19.01.2018 - ԵՄ աջակցությամբ մեկնարկում է նոր ծրագիր՝ "Տեղեկատվության մատչելիություն և հետաքննական լրագրություն առավել իրազեկված քաղաքացիների համար"

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը սկսում է նոր ծրագիր իրականացնել Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: