Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ծրագրեր

Տեղեկատվական վեճերի խորհուրդ

21.10.2011 - 4. ՏՎԽ-ի կարծիքը ՀՀ ԱԺ պատգամավորներն ընդդեմ "Հայկական ժամանակ" օրաթերթի գործի վերաբերյալ

Հոկտեմբերի 21-ին Տեղեկատվական վեճերի խորհուրդը հրապարակել է 14.10.2010թ. "Հայկական ժամանակ" օրաթերթի թիվ 188 (2623) համարում հրապարակված "Ութից յոթը ցուցակում են" վերտառությամբ հոդվածի վերաբերյալ իր փորձագիտական եզրակացությունը:

21.07.2011 - 3. ՏՎԽ-ի կարծիքը ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանն ընդդեմ “Իրավունք” թերթի” գործի վերաբերյալ

Հուլիսի 21-ին Տեղեկատվական վեճերի խորհուրդը հրապարակել է իր փորձագիտական եզարակացությունը ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Արզաքանցյանն ընդդեմ “Իրավունք” թերթի” գործի վերաբերյալ:

27.06.2011 - 2. ՏՎԽ-ի կարծիքը ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանն ընդդեմ “Երկիր”օրաթերթի” գործի վերաբերյալ

Տեղեկատվական վեճերի խորհուրդը գտնում է, որ հրապարակված հոդվածում տեղ գտած արտահայտությունները գնահատողական դատողություններ են կամ փաստական տվյալներ, որոնք որպես այդպիսին զուրկ չեն փաստական հիմքերից:

02.06.2011 - 1. ՏՎԽ-ի կարծիքը ՀՀ երկրորդ նախաgահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ "Հրապարակ" օրաթերթի հայցի վերաբերյալ

Խորհուրդը գտնում է, որ հրապարակված որոշ գնահատողական դատողություններ չեն բխում պատասխանատու եւ բարեխիղճ լրագրության չափանիշներից: Լրատվամիջոցը կարող էր նույն միտքն արտահայտել այլ, նվազ արատավորող բնույթի արտահայտություններ գործածելով: Հետեւաբար, նման պարագայում արտահայտվելու ազատության միջամտության անհրաժեշտությունը կախված կլինի դատաքննության ընթացքում պատասխանող լրատվամիջոցի ներկայացվելիք հիմնավորումներից:

02.05.2011 - Հիմնադրվեց Տեղեկատվական վեճերի խորհուրդ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի նախաձեռնությամբ 2011 թվականի մայիսի 1-ին հիմնադրվեց Տեղեկատվական վեճերի խորհուրդ:

02.05.2011 - Դատարանը ստիպված կլինի լսել Տեղեկատվական վեճերի խորհրդին

Մայիսի 1-ին ՄԻՊ Կարեն Անդրեասյանի նախաձեռնությամբ ստեղծվել է Տեղեկատվական վեճերի խորհուրդ, որի հիմնական նպատակն է պաշտպանել խոսքի ազատությունն ու տեղեկատվության մատչելիությունը: