Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ծրագրեր

Տեղեկատվական վեճերի խորհուրդ

05.12.2022 - 86.ՏՎԽ կարծիք. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը և «Սիվիլիթաս» հիմնադրամն ընդդեմ ՀՀ վարչապետի աշխատակազմի

Տեղեկատվական վեճերի խորհուրդը 2022 թվականի նոյեմբերի 30-ին հրապարակել է մասնագիտական կարծիք «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը և «Սիվիլիթաս» հիմնադրամն ընդդեմ ՀՀ վարչապետի աշխատակազմի դատական գործի վերաբերյալ:

09.11.2022 - 85. ՏՎԽ կարծիք. Սամվել Խարազյանն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի

Տեղեկատվական վեճերի խորհուրդը 2022 թվականի հոկտեմբերի 31-ին հրապարակել է փորձագիտական կարծիք Սամվել Խարազյանն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի` թիվ ԵԴ/41539/02/21 դատական գործի վերաբերյալ:

13.10.2022 - 84. ՏՎԽ կարծիք. Լրատվամիջոցներն ընդդեմ Ադրբեջանի արգեսիայի հետևանքով զոհված անձանց մասին տեղեկատվություն չտրամադրելու իշխանությունների գործելակերպի

Տեղեկատվական վեճերի խորհուրդը 2022 թվականի սեպտեմբերի 30-ին հրապարակել է փորձագիտական կարծիք Ադրբեջանի արգեսիայի հետևանքով զոհված անձանց մասին տեղեկատվություն չտրամադրելու իշխանությունների գործելակերպի վերաբերյալ:

30.08.2022 - 83. ՏՎԽ կարծիք. Ալեն Սիմոնյանն ընդդեմ Անի Գևորգյանի և «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի

Տեղեկատվական վեճերի խորհուրդը 2022 թվականի օգոստոսի 30-ն հրապարակել է Ալեն Սիմոնյանն ընդդեմ Անի Գևորգյանի՝ թիվ ԵԴ/21669/02/21 և Ալեն Սիմոնյանն ընդդեմ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի՝ թիվ ԵԴ/23423/02/20 դատական գործերի վերաբերյալ կարծիքը:

29.07.2022 - 82. ՏՎԽ կարծիք. հեռուստալրագրող Նվեր Մնացականյանն ընդդեմ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսաղուլյանի և «Հայելի Ակումբ» ՀԿ-ի

Տեղեկատվական վեճերի խորհուրդը 2022 թվականի հուլիսի 29-ին հրապարակել է հեռուստալրագրող Նվեր Մնացականյանն ընդդեմ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսաղուլյանի և «Հայելի Ակումբ» ժողովրդավարական աջակցության հասարակական կազմակերպության՝ թիվ ԱՎԴ2/0844/02/19 դատական գործի վերաբերյալ կարծիքը։

30.06.2022 - 81. ՏՎԽ կարծիք. ՀՀ ֆինանսների նախարարությունն ընդդեմ ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության

Տեղեկատվական վեճերի խորհուրդը 2022 թվականի հունիսի 30-ին հրապարակել է ՀՀ ֆինանսների նախարարությունն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության՝ թիվ ՎԴ/3609/05/22 դատական գործի վերաբերյալ կարծիքը։