Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հաջողված Պատմություններ

17.01.2018 - Հաջողված պատմություն 25

2017 թվականի նոյեմբերի 24-ին կայացված որոշմամբ ՀՀ վարչական դատարանը պարտավորեցրեց ՃՈ-ին փոխհատուցել ԻԱԿ-ի կրած ծախսերը 50.000 ՀՀ դրամի չափով: Չտրամադրված տեղեկությունների համար ԻԱԿ-ը ՃՈ-ին էր դիմել դեռևս 2015թ.-ի մայիսի 22-ին՝ խնդրելով տեղեկություններ ճանապարհային տեսախցիկների և լուսանկարահանող-արագաչափ սարքերի վերաբերյալ: ՃՈ-ն ԻԱԿ-ի հարցումը թողել էր անպատասխան:

26.07.2016 - Հաջողված պատմություն 24

2016թ.-ի փետրվարի 23-ին ՀՀ Սահմանադրական դատարանը Ինֆորմացիայի ազատության կենտրոնի դիմումի հիման ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչեց "Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին" օրենքի այն հոդվածները, որոնք սահմանում են գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների տեղեկատվության տրամադրման վճարովիությունը: ՀՀ Սահմանադրական դատարանը այդ նորմերն անվավեր է ճանաչել՝ անդրադառնալով անձի՝ իր մասին տեղեկություն ստանալու վճարովիությանը, անձի իրավունքների պաշտպանության համար...

29.09.2015 - Հաջողված պատմություն 23

2015թ.-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցումներով դիմեց 84 պետական մարմինների` խնդրելով տրամադրել ծառայողական ավտոմեքենաների ցանկը՝ նշելով յուրաքանչյուր մեքենայի մակնիշը եւ պետ. համարանիշը:

25.09.2015 - Հաջողված պատմություն 22

Էլեկտրոնային հարցումները Հայաստանում իրականություն դարձան: ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված նոր ենթաօրենսդրական ակտը հնարավորություն է տալիս քաղաքացիներին, լրագրողներին և այլոց տեղեկություն ստանալու համար պետական մարմիններին դիմել էլեկտրոնային հարցումներով եւ "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքով սահմանված կարգով ստանալ պատասխաններ:

01.10.2014 - Հաջողված պատմություն 21

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ համագործակցելու շնորհիվ ՀՀ ոստիկանությունը տեղեկատվության ազատության եւ հրապարակայնության ոլորտում էական առաջընթաց է արձանագրել:

04.03.2014 - Հաջողված պատմություն 20

2013թ.-ի դեկտեմբերի 24-ի որոշմամբ ՀՀ վարչական դատարանը վարչական պատասխանատվության ենթարկեց "Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ" ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Հարությունյանին տեղեկատվության ազատության իրավունքը խախտելու համար։ Սա երրորդ նման նախադեպն է, երբ պաշտոնյան ենթարկվում է տուգանքի 50.000 ՀՀ դրամի չափով՝ տեղեկատվության ազատության իրավունքը ոտնահարելու համար։