Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հաջողված Պատմություններ

Հաջողված պատմություն 1

30.09.2003

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը նախաձեռնեց ու հաջողությամբ իրականացրեց «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի մշակման եւ ընդունման գործընթացը 2003թ.-ին։ Սա եղավ Կենտրոնի առաջին հիմնական ու կարևոր քայլը Հայաստանում տեղեկատվության ազատության ապահովման ճանապարհին:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, համախմբելով մի խումբ լրագրողների, հասարակական կազմակերպություննների ներկայացուցիչների և պատգամավորներ Վիկտոր Դալլաքյանին և Վարդան Բոստանջյանին, ստեղծեց աշխատանքային խումբ, որի շուրջ 2 տարվա աշխատանքի շնորհիվ մշակվեց և խորհրդարանին ներկայացվեց «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը: 2003թ սեպտեմբերի 23-ին ՀՀ Ազգային Ժողովն ընդունեց «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը, որը միջազգային հանրության և ոլորտի մասնագետների կողմից ճանաչվեց որպես աշխարհում լավագույններից մեկը: Սա բացառիկ դեպք էր, երբ քաղաքացիական հասարակությունը կարողացավ ակտիվորեն և արդյունավետորեն համագործակցել կառավարության և Ազգային ժողովի հետ՝ մշակելով առաջադեմ օրենսդրական ակտ:

← Վերադառնալ ցուցակին