Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հաջողված Պատմություններ

Հաջողված պատմություն 9

04.04.2012

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնությամբ և աջակցությամբ պատրաստված ՀՀ տարածքային կառավարման նախարարության կայքը, ՀՀ պետական 52 պետական մարմինների կայքերի տեղեկատվական թափանցիկության մոնիտորինգի արդյունքներով՝ 2011-2012թ.թ. 2 անգամ անընդմեջ ճանաչվել է լավագույնը:

2011թ. Ինֆորմացիայի ազատության կենտրոնի շնորհիվ արդիականացվեցին ՀՀ ՏԿՆ և 10 մարզպետարանների կայքերը, ԻԱԿ-ի շնորհիվ հնարավորություն ընձեռվեց պետական մարմիններին սեփական նախաձեռնությամբ հանրության համար մատչելի դարձնել իրենց տնօրինման տակ գտնվող տեղեկությունները: Արդիականացված կայքերը նպաստում են մարզպետարանների գործունեության հրապարակայնությանը և հանրային իրազեկման աշխատանքների առավել թափանցիկ կազմակերպմանը, ինչպես և՝ պետական կառավարման համակարգի և հանրության առավել արդյունավետ շփումների ապահովմանը: Կայքերում հրապարակված են պարտադիր հրապարակման ենթակա բոլոր տեղեկությունները:

← Վերադառնալ ցուցակին