Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հաջողված Պատմություններ

Հաջողված պատմություն 3

05.11.2008

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնությամբ եւ ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի աջակցությամբ 2008թ.-ի հունիսից պետական կառավարման մարմինների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինների քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերում ներառվեց տեղեկությունները պարբերաբար և պարտադիր հրապարակելու պարտականությունը։

Բացի այդ՝ ԻԱԿ-ի շնորհիվ պետական մարմինների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ստորաբաժանումների աշխատակիցների մրցույթների և ատեստավորումների հարցազրույցի փուլի հարցաշարում՝ գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնների համար ներառվել է 46 հարց տեղեկատվության ազատության և ԶԼ օրենսդրության ազգային և միջազգային օրենսդրության վերաբերյալ։ Փաստորեն, ԻԱԿ-ի նախաձեռնության արդյունքում պետական մարմինների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինների աշխատակիցները ատեստացիայի և մրցույթների ժամանակ պարտադիր պետք է իմանան տեղեկատվության ազատության օրենսդրության հիմնական սկզբունքներն ու օրենքով սահմանվող պարտականությունները:

Նշենք նաև, որ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը 2008թ. ապրիլի 17-ի N 302-Ա որոշմամբ “Տեղեկատվության ազատությունը և հասարակայնության հետ կապերի ապահովումը կառավարման համակարգում” վերապատրաստման դասընթացն ընդգրկեց հասարակայնության հետ կապերի պատասխանատու քաղաքացիական ծառայողների վերապատրաստման դասընթացների ծրագրում
(http://foi.am/hy/implemented-trainings/item/392/):
 

← Վերադառնալ ցուցակին