Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հաջողված Պատմություններ

Հաջողված պատմություն 4

16.04.2009

2009թ.-ին դատական նախաձեռնության շնորհիվ ԻԱԿ-ը կարողացավ հասնել նրան, որ վերացվի վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով ՀՀ վարչական դատարան դիմելու՝ հասարակական կազմակերպությունների իրավունքը սահմանափակող ՀՀ Վարչական դատարանի որոշումը:

2009թ.-ի ապրիլի 9-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմել էր ՀՀ Վարչական դատարան ընդդեմ Զարթոնքի գյուղապետարանի` տեղեկատվություն տրամադրելու և Զարթոնքի գյուղապետին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջներով: Վարչական դատարանը Զարթոնքի գյուղապետին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասով մերժել էր այն պատճառաբանությամբ, թե հասարակական կազմակերպությունը վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով Վարչական դատարան դիմելու իրավունք չունի: 23.04.2009թ.-ին ԻԱԿ-ը դիմեց ՀՀ Վարչական դատարանի նախագահին` խնդրելով վերացնել Վարչական դատարանի դատավորի որոշումը Զարթոնքի գյուղապետին վարչական պատասխանատվության` 50.000 ՀՀ դրամի չափով տուգանքի ենթարկելու պահանջի մասով ԻԱԿ-ի հայցը մերժելու մասին:

ՀՀ Վարչական դատարանի նախագահը 2009թ.-ի ապրիլի 28-ի որոշմամբ բավարարեց ԻԱԿ-ի բողոքը՝ ամրագրելով, որ հասարակական կազմակերպությունը կարող է դիմել դատարան պաշտոնատար անձին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով (http://foi.am/hy/all-cases/item/566/):
 

← Վերադառնալ ցուցակին