Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հաջողված Պատմություններ

Հաջողված պատմություն 23

29.09.2015

2015թ.-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցումներով դիմեց 84 պետական մարմինների` խնդրելով տրամադրել ծառայողական ավտոմեքենաների ցանկը՝ նշելով յուրաքանչյուր մեքենայի մակնիշը եւ պետ. համարանիշը: Ստացված տեղեկությունները մշակվեցին եւ տեղադրվեցին ԻԱԿ-ի www.givemeinfo.am հարցումների էլեկտրոնային շտեմարանում եւ www.padavat.am կայքում, որը ծառայողական մեքենաների հանրային մոնիթորինգի հարթակ է:

ԻԱԿ-ի կողմից հավաքված այս ամբողջական տեղեկատվությունը հնարավորություն է տալիս քաղաքացիներին եւ լրագրողներին վերահսկել եւ ստուգել, թե ինչքանով են նպատակին օգտագործվում ծառայողական մեքենաները պաշտոնյաների կողմից, արդյոք օգտագործվում են պաշտոնական գործառույթների իրականացման, թե անձնական նպատակների համար: Ծառայողական մեքենաների մասին տեղեկությունները հնարավորություն են տալիս լրագրողներին բացահայտել պաշտոնական դիրքի չարաշահման դեպքերը եւ հրապարակայնացնել դրանք:

← Վերադառնալ ցուցակին