Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հաջողված Պատմություններ

Հաջողված պատմություն 25

17.01.2018

2017 թվականի նոյեմբերի 24-ին կայացված որոշմամբ ՀՀ վարչական դատարանը պարտավորեցրեց ՃՈ-ին փոխհատուցել ԻԱԿ-ի կրած ծախսերը 50.000 ՀՀ դրամի չափով:

Չտրամադրված տեղեկությունների համար ԻԱԿ-ը ՃՈ-ին էր դիմել դեռևս 2015թ.-ի մայիսի 22-ին՝ խնդրելով տեղեկություններ ճանապարհային տեսախցիկների և լուսանկարահանող-արագաչափ սարքերի վերաբերյալ: ՃՈ-ն ԻԱԿ-ի հարցումը թողել էր անպատասխան: Ուստի, 2015թ.-ի հունիսի 26-ին ԻԱԿ-ը դիմել էր ՀՀ վարչական դատարան` խնդրելով ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության այն գործողությունները կամ անգործությունը, որով "Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքով սահմանված ժամկետում պատասխան չէր տրամադրվել ԻԱԿ-ի կողմից տեղեկատվության հարցմանը, ինչպես նաև պարտավորեցնել ՃՈ-ին հնգօրյա ժամկետում տրամադրել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի` 2015 թվականի մայիսի 22-ին գրավոր հարցմամբ հայցված տեղեկությունը:

Այն բանից հետո, երբ ԻԱԿ-ն արդեն հայցով դիմել էր դատարան, ՃՈ-ն տրամադրել էր 2015թ.-ի մայիսի 22-ի հարցման պատասխանը ուստի, ԻԱԿ-ը հրաժարվեց հայցապահանջից՝ ՃՈ-ին պարտավորեցնել տրամադրել տեղեկատվությունը:

2015թ.-ի դեկտեմբերի 22-ին կայացրած վճռով ՀՀ վարչական դատարանը բավարարել էր ԻԱԿ-ի հայցը` ոչ իրավաչափ ճանաչելով ՀՀ ճանապարհային ոստիկանության անգործությունը: Դրանից հետո ԻԱԿ-ը ևս մեկ անգամ դիմել էր ՀՀ վարչական դատարան՝ ՃՈ-ի ոչ իրավաչափ անգործության հետևանքով պատճառված վնասների փոխհատուցման մասին հայցով: Փոխհատուցման պահանջով հայցը բավարարվեց 2017թ. նոյեմբերի 24-ին։

← Վերադառնալ ցուցակին