Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հաջողված Պատմություններ

Հաջողված պատմություն 26

22.08.2019

Միլիարդավոր դրամներ են ներդրվում, սակայն ոռոգման համակարգը ծայրահեղ ծանր վիճակում է. ի՞նչ լուծումներ է առաջարկում ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացվող նոր ծրագիրը

Ոռոգման համակարգի առողջացման նպատակների համար ամեն տարի ծախսվում են տասնյակ միլիարդավոր դրամներ, սակայն ճիշտ հակառակ գործընթացն է տեղի ունենում. կորուստներն ավելանում են, սակագները բարձրանում, ոռոգման ջրի դեֆիցիտը՝ գնալով խորանում: Ինֆորմացիայի ազատության կենտրոնը և «ԱԼՏ» հեռուստաընկերությունը Եվրոպական միության համաֆինանսավորմամբ իրականացվող «Իրազեկ Հայաստան» ծրագրի շրջանակում մեկնարկել են «Ոռոգման համակարգի առողջացման աշխատանքների հսկողություն և հանրայնացում» ենթադրամաշնորհային ծրագիրը, որը կնպաստի ոռոգման համակարգն ավելի արդյունավետ դարձնելուն։

«ԱԼՏ» հեռուստաընկերության ղեկավար Խաչիկ Դանիելյանը նշում է, որ ամբողջ գումարը գնացել է էլեկտրևանէներգիայի ծախսերի վրա, ՋՕ-երի բանկային տոկոսներն են փակվել, և ոչ մի լումա չի ծախսվել վերանորոգելու և կառուցելու նպատակով: «Վերջին տարիներին զգացնել է տվել ՋՕ-րի անարդյունավետ աշխատելաոճը: ՋՕ-րի գանձման տոկոսներն անգամ չեն հասնում 32-ի: Արմավիր ՋՕ-ն հավաքագրել է 29 տոկոս, իսկ Էջմիածին ՋՕ-ն 31 տոկոս: Սա նշանակում է, որ կոռուպցիոն համաձայնություններ կան ջրբաշխների և բնակիչների միջև, իսկ բնակիչը տեղյակ չէ»,- նշում է Խաչիկ Դանիելյանը:

Ոռոգման համակարգում առկա խնդիրնեը մասնավորապես զգացվում են համայնքներում: Վիճակը գնալով վատթարանում է, իսկ իրավասու կառույցները սայլը տեղից չեն շարժում: «Ոռոգման համակարգի առողջացման աշխատանքների հսկողություն և հանրայնացում» ենթադրամաշնորհային ծրագրի ղեկավարը տարբեր հանդիպումներ է ունեցել համայքների ղեկավարների, ջրօգտագործող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ համակարգում առկա խնդիրները համատեղ ուժերով բարձրաձայնելու և լուծման ուղիներ առաջարկելու նպատակով:

Արդյունքում ոռոգման համակարգի առողջացմանն ուղղված միջոցները կծախսվեն նպատակային և արդյունավետ, ինչն էլ իր հերթին կմեղմի բնագավառի խնդիրները:

Ծրագրի մասին պատմող տեսանյութը՝ այստեղ:

← Վերադառնալ ցուցակին