Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հաջողված Պատմություններ

Հաջողված պատմություն 35

06.09.2019

Էլեկտրոնային արդարադատության հարթակներում առկա խնդիրներն է վերհանել ԻԱԿ ենթադրամաշնորհային ծրագիրը

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը և «Ժողովրդավարության և իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպությունը Եվրոպական միության համաֆինանսավորմամբ իրականցնում են «Էլեկտրոնային արդարադատության հարթակների ու պետական ծառայությունների մատուցման գրասենյակների ծառայությունների մոնիտորինգ» ենթադրամաշնորհային ծրագիրը։ Ծրագրի նպատակն է e-draft և e-request էլեկտրոնային հարթակների ուսումնասիրությունն ու մշադիտարկում իրականացնելը, վերհանել խնդիրներն ու առաջարկել լուծումներ։

Ենթադրամաշնորհային ծրագիրը մոնիթորինգի միջոցով բացահայտել է e-draft և e-request պետական հարթակների և պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակների կողմից մատուցվող ծառայությունների ընթացքում ծագած խնդիրները և դրանք ներկայացրել է ՀՀ արդարդատության նախարարություն։

«Մեզ համար շատ կարևոր ծրագիր է, որովհետև օգտագործողի տեսանկյունից կան որոշակի հանգամանքներ, որոնք չենք կարող կանխատեսել։ Կոնկրետ այս ծրագրի միջոցով մենք կարողացանք մոնիթորինգի ենթարկել e-request հարթակը, նաև ՀԿ-ը մեզ ներկայացրեց e-draft հարթակի հետ կապված խնդիրները»,- ասում է Արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը։
Վերջինիս խոսքով՝ թվային ստորագրությունը լրացուցիչ խոչընդոտ է ստեղծում այն մարդկանց համար, ովքեր չունեն էլ․ստորագրություն, նաև ավելանում է լրացուցիչ ֆինանսական բեռ․ «Այս առումով օրենսդրությունը վերանայելու անհրաժեշտություն կա, որ մենք չպահանջենք էլեկտրոնային ստորագրություն՝ հարցումների ժամանակ»,-նշում է փոխնախարարը։

«Մշակված օրենսդրական փոփոխությունների միջոցով հնարավոր կլինի պատասխանել նաև անստորագիր նամականերին, եթե դրանք չեն խախտում այլոց իրավունքները»,- ասում է Ժողովրդավարության և իրավունքի կենտրոն ՀԿ նախագահ Արման Խաչատրյանը։ Ծրագրի շնորհիվ վերացվել են էլեկտրոնային հարթակներում առկա խնդիրները։ Հասարակական կազմակերպության ներկայացուցիչները տարբեր հանդիպումներ են ունեցել Արդարադատության նախարարության պաշտոնյաների հետ։ Մշակվել են օրենսդրական փոփոխություններ, որի միջոցով էլեկտրոնային հարթակներից օգտվելը ավելի հեշտ կլինի հասարակության համար։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանի խոսքով ծրագրի նպատակներից մեկն է հարցման վավերապայմաններից հանել արդեն ավելորդ երկու կոնկրետ վավերապայման․ «Առաջինը քաղաքացիությունն է, երբ յուրաքանչյուր դիմող պարտավոր է հարցմամբ դիմելիս ներկայացնել նաև իր քաղաքացիությունը։ Առաջարկում ենք հանել նաև ստորագրության պահանջը, որովհետև իրականում դա որևէ խնդիր չի լուծում։ Հարցման դիմողները խնդրում են դիմել բաց, հանրային տվյալներ խնդրելու պահանջով։ Այդ տվյալներն այսպես թե այնպես կարող էին հայտնել տվյալ կառույցի պաշտոնական կայքէջում։ Այսինքն դրանք բաց տեղեկություններ են և որևէ գաղտնիք պարունակող տվյալներ չեն»։

Ծրագրի մասին պատմող տեսանյութը՝ այստեղ:

← Վերադառնալ ցուցակին