Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հաջողված Պատմություններ

Հաջողված պատմություն 28

26.08.2019

Հայաստանում էներգետիկայի ոլորտի զարգացման հեռանկարներն ու պոտենցիալը՝ «Հայաստանի էներգետիկ այլընտրանք» ենթադրամաշնորհային ծրագրի թիրախում

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը և www.ankakh.com առցանց պարբերականը Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող «Իրազեկ Հայաստան» ծրագրի շրջանակում իրականացնում են «Հայաստանի էներգետիկ այլընտրանքը» ենթադրամաշնորհային ծրագիրը:

Էներգախնայողության և այլընտրանքային էներգիայի ոլորտում Հայաստանի քաղաքականությունը և այդ դաշտում ունեցած ձեռքբերումներն արձանագրելու խնդիր ունեն: Սա կարևոր է մի կողմից բնապահպանական, մյուս կողմից էներգակիր երկիր լինելով հանդերձ էներգիա տրամադրող երկրներից կախվածություն չունենալու տեսանկյունից: Այդ դաշտում զարգացումների համար միջազգային շատ ծրագրեր են իրականացվում տարբեր կազմակերպությունների կողմից: Բացի այդ պետությունը ևս միջազգային դրամաշնորհներ ու ֆինանսական աջակցություն է ստանում այլընտրանքային էներգիայի զարգացման համար: Դա միջազգային կարևորություն ունեցող պրոցես է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար, այդ իսկ պատճառով միջազգային դոնոր կազմակերպությունները ևս շահագրգռված են դաշտում դրական արդյունք ունենալոով:

Այս դաշտում կա պետություն, որը քաղաքականություն է մշակում, կան մասնավոր շահառուներ, ովքեր իրենց տանն այլընտրանքային էներգիայի աղբյուր են օգտագործում և կա մասնավոր սեկտոր, որն առաջարկում է ծառայություններ և որոշակի համակարգեր: Դաշտի ներկայացուցիչները նշում են, որ շատ հաճախ դաշտի զարգացմանը խանգարում է նաև իրազեկության պակասը:
Ենթադրամաշնորհային ծրագրի համակարգող, լրագրող Գևորգ Ավչյանի խոսքով՝ իրենց նպատակը Հայաստանում էներգետիկայի մասին ընդհանուր տեղեկություններ, մասնավոր հատված-պետություն համագործակցությունը հասկանալն ու հրապարակայնացնելն է: Ծրագիրը նպատակ ունի նաև զուգահեռ ներկայացնելու այս ուղղությամբ միջազգային հաջողված փորձը, ինչպես նաև մատնանշելու երկրում ոլորտի զարգացման հեռանկարներն ու պոտենցիալը, մարդկանց ծանոթացնելու առկա հնարավորությունների, ու իրականացվող ծրագրերի հետ:

Այսինքն մի կողմից խնդիր կա ուսումնասիրելու և արձանագրելու՝ արդյոք պետությունն արդյունավետ է իրականացրել այն բոլոր ֆինանսական ծախսերը, որոնք տրվել են այլընտրանքային էներգիայի կամ էներգարդյունավետության բարձրացման ծրագրերի համար, մյուս կողմից էլ շարքային քաղաքացուն այլընտրանքային էներգիայի աղբյուրների ու մեխանիզմների մասին իրազեկելու:

Ankakh.com-ի լրագրողը հանձն է առել պատրաստել հրապարակում՝ լոնգռիդի միջոցով, որտեղ կերևա պետության՝ այդ դաշտում կատարած ամբողջ աշխատանքը, դրա արդյունավետությունը, ազդեցությունը դաշտի մյուս դերակատարների վրա, և կներկայացվի, թե ինչ ֆինանսական հոսքեր են օգտագործվել: Այդ նպատակով մասնագիտական հանդիպում-քննարկումներ են իրականացվում ոլորտի ներկայացուցիչների հետ՝ թե՛ պետական, թե՛ մասնավոր, թե՛ հասարակական կազմակերպությունների:

Ծրագրի արդյունքում ստեղծվելու է երկարաժամկետ օգտագործման համար հարմար նյութ, որը ցանկացած պահի կարող է լրամշակվել, կարող են ավելացվել այլ բաղադրիչներ, որոնք կվերաբերեն այլ դերակատարների կամ բաժինների:

Ծրագրի մասին պատմող տեսանյութը՝ այստեղ:

← Վերադառնալ ցուցակին