Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հաջողված Պատմություններ

13.12.2012 - Հաջողված պատմություն 13

ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով “Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ” պետական հիմնարկը պարտավորվեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնին տրամադրել պարգևավճարների մասին պահանջած ողջ տեղեկատվությունը և փոխհատուցել դատական ծախսերը՝ պետտուրքը և փաստաբանին վճարված ծախսերը` 63.500 ՀՀ դրամի չափով: Այսպիսով, տեղեկատվության ազատության դատական պրակտիկան համալրվեց ևս մեկ դրական նախադեպով:

16.11.2012 - Հաջողված պատմություն 12

Այսօր արդեն արձանագրում ենք, որ պետական մեկ տասնյակից ավելի կառույցների պաշտոնական ինտերնետային կայքերում տեղադրված է ԻԱԿ-ի մշակած հարցման օրինակելի ձևը (http://foi.am/hy/information-request-form/), օրինակ՝ www.president.am, www.gov.am, www.police.am, www.mta.gov.am, ՀՀ 10 մարզպետարանների պաշտոնական կայքերում և այլն։

01.10.2012 - Հաջողված պատմություն 11

ԻԱԿ-ի նախաձեռնած 37 դատական գործերից 14-ի դեպքում տեղեկատվության ազատության իրավունքը խախտած պատասխանող կողմը մինչև դատական գործի ավարտը սեփական նախաձեռնությամբ տրամադրել է պահանջած տեղեկությունները:

28.09.2012 - Հաջողված պատմություն 10

2012 թվականի “Ոսկե բանալի, Ժանգոտ կողպեք” մրցանակաբաշխության ժամանակ 10 տարվա ընթացքում առաջին անգամ Ժանգոտ կողպեք մրցանակը չշնորհվեց որևէ կառույցի: Սա վկայում է նաեւ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետևողական և արդյունավետ աշխատանքի մասին։

04.04.2012 - Հաջողված պատմություն 9

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնությամբ և աջակցությամբ պատրաստված ՀՀ տարածքային կառավարման նախարարության կայքը՝ www.mta.gov.am-ը, ՀՀ պետական 52 պետական մարմինների կայքերի տեղեկատվական թափանցիկության մոնիտորինգի արդյունքներով՝ 2011-2012թ.թ. 2 անգամ անընդմեջ ճանաչվել է լավագույնը:

10.08.2011 - Հաջողված պատմություն 8

2011թ. երկրորդ եռամսյակում ՀՀ առողջապահության նախարար /արդեն՝ նախկին/ Հարություն Քուշկյանը հայտնվել էր Սև ցուցակում ԻԱԿ-ի 07.02.2011թ.-ի հարցումն անպատասխան թողնելու համար: ԻԱԿ-ը խնդրել էր տրամադրել, թե կա՞ն արդյոք նախարարության տնօրինության տակ փաստաթղթեր, որոնք գաղտնազերծվել են 2010թ.-ին, և եթե կան, ապա խնդրել էր տրամադրել այդ փաստաթղթերի պատճենները: