Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հաջողված Պատմություններ

01.10.2012 - Հաջողված պատմություն 11

ԻԱԿ-ի նախաձեռնած 37 դատական գործերից 14-ի դեպքում տեղեկատվության ազատության իրավունքը խախտած պատասխանող կողմը մինչև դատական գործի ավարտը սեփական նախաձեռնությամբ տրամադրել է պահանջած տեղեկությունները:

28.09.2012 - Հաջողված պատմություն 10

2012 թվականի “Ոսկե բանալի, Ժանգոտ կողպեք” մրցանակաբաշխության ժամանակ 10 տարվա ընթացքում առաջին անգամ Ժանգոտ կողպեք մրցանակը չշնորհվեց որևէ կառույցի: Սա վկայում է նաեւ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետևողական և արդյունավետ աշխատանքի մասին։

04.04.2012 - Հաջողված պատմություն 9

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնությամբ և աջակցությամբ պատրաստված ՀՀ տարածքային կառավարման նախարարության կայքը՝ www.mta.gov.am-ը, ՀՀ պետական 52 պետական մարմինների կայքերի տեղեկատվական թափանցիկության մոնիտորինգի արդյունքներով՝ 2011-2012թ.թ. 2 անգամ անընդմեջ ճանաչվել է լավագույնը:

10.08.2011 - Հաջողված պատմություն 8

2011թ. երկրորդ եռամսյակում ՀՀ առողջապահության նախարար /արդեն՝ նախկին/ Հարություն Քուշկյանը հայտնվել էր Սև ցուցակում ԻԱԿ-ի 07.02.2011թ.-ի հարցումն անպատասխան թողնելու համար: ԻԱԿ-ը խնդրել էր տրամադրել, թե կա՞ն արդյոք նախարարության տնօրինության տակ փաստաթղթեր, որոնք գաղտնազերծվել են 2010թ.-ին, և եթե կան, ապա խնդրել էր տրամադրել այդ փաստաթղթերի պատճենները:

31.05.2011 - Հաջողված պատմություն 7

2011թ. մայիսի 13-ին` ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանի կողմից տեղեկատվություն ստանալու իրավունքը խախտած պաշտոնյաների Սև ցուցակը հրապարակելուց 3 օր անց, Ստեփանավանի քաղաքապետարանը իր իսկ նախաձեռնությամբ ուժը կորցրած է ճանաչել ավագանու այն որոշումը (թիվ 19-Ն), համաձայն որի՝ քաղաքապետարանը տեղեկատվության մեկ էջը տրամադրում էր 500 դրամ վարձավճարով։

01.10.2009 - Հաջողված պատմություն 6

2011թ.-ի հունվարի 31-ին ՀՀ Ազգային Ժողովն ընդունեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենք, որով հստակեցվեց նաև մարդկանց` տեղեկություն ստանալու իրավունքը խախտած պաշտոնյային վարչական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգը: Փոփոխությունների համաձայն` ՏԱ իրավունքը խախտած պաշտոնյային վարչական պատասխանատվության ենթարկելու համար այլևս վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն անհրաժեշտ չէ: