Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ռազմավարական դատավարություն

Դատական գործեր

54. ԻԱԿ-ն ընդդեմ ՀՀ մարզկենտրոնների

13.09.2017

2017 թվականի հուլիսի 21-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ Աշտարակի, Արմավիրի, Գավառի, Հրազդանի, Կապանի, Եղեգնաձորի եւ Իջեւանի քաղաքապետարանների` նրանց անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու եւ տեղեկատվություն հրապարակելուն պարտավորեցնելու պահանջների մասին հայցով:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնն իր կանոնադրական նպատակների իրականացման նպատակով յուրաքանչյուր տարի մինչեւ սեպտեմբեր իր կողմից մշակված Հրապարակայնության եւ տեղեկատվության ազատության ինդեքսի միջոցով գնահատում է պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մակարդակը: 2017 թվականին ԻԱԿ-ն անդրադարձել է նաեւ ՀՀ մարզկենտրոնների կողմից "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի ապահովմանը, որը պարտավորեցնում է տեղեկություն տնօրինողներին 13 խումբ տեղեկություններ հրապարակել սեփական նախաձեռնությամբ (առանց հարցման առկայության):

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը օրենքով պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունները փնտրել է Աշտարակի քաղաքապետարանի http://ashtarak.am/Pages/Home/default.aspx կայքում, Արմավիրի քաղաքապետարանի http://mer.armavir.am/Pages/Home/Default.aspx կայքում, Գավառի քաղաքապետարանի http://www.gavariqaghaqapetaran.am/ կայքում, Հրազդանի քաղաքապետարանի http://www.hrazdan.am/ կայքում, Կապանի քաղաքապետարանի http://www.kapan.am/Pages/Home/Default.aspx կայքում, Եղեգնաձորի քաղաքապետարանի www.yeghegnadzor.am կայքում եւ Իջեւանի քաղաքապետարանի http://www.ijevancity.am/Pages/Home/Default.aspx կայքում: Ուսումնասիրության արդյունքում ԻԱԿ-ը հաստատել է, որ մարզկենտրոնները չեն հրապարակել 2016 թվականին վերաբերող՝ օրենքով սահմանված 13 խումբ տեղեկությունները:

2018 թվականի դեկտեմբերի 19-ի վճռով դատարանը մերժեց ԻԱԿ-ի հայցը: Դատարանի որոշումն ԻԱԿ-ւ բողոքարկեց ՀՀ վերաքննիչ վարչական դատարան: Վերաքննիչ դատարանում դատական առաջին նիստը պետք է տեղի ունենար 2020 թվականի ապրիլի 30-ին, որը, սակայն, նոր կորոնավիրուսային վարակի պատճառով հայտարարված արտակարգ դրության պատճառով չկայացավ եւ տեղի կունենա 2020 թվականի նոյեմբերի 5-ին, ժամը 17:00-ին:

Հայցադիմումին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

← Վերադառնալ ցուցակին