Ռազմավարական դատավարություն
Դատական գործեր
08.12.2023 - 61. ԻԱԿ-ն ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկատվություն տրամադրելու պարտավորեցնելու պահանջով դատական հայց է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեմ։ Դեկտեմբերի 4-ին հայցը մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Կիմա Արզումանյանին։
06.12.2021 - 60. ԻԱԿ-ն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2021 թ․ օգոստոսի 30-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ խնդրելով աջակցել տեղեկություն ստանալու խախտված իրավունքը վերականգնելու գործում։ Նույն թվականի նոյեմբերի 1-ին ԻԱԿ-ը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ ք․ Երևան, Սիլիկյան հին խճուղի 60/1 հասցեի վերաբերյալ Երևանի քաղաքապետարանից հայցված տեղեկությունը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին հայցով։
05.04.2021 - 59. «Մեդիա դիֆենս»-ն ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության
Մարտի 26-ին, Մեծ Բրիտանիայում գտնվող «Մեդիա դիֆենս» իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի չորս քաղաքացիների անունից հայց է ներկայացրել Ստրասբուրգի դատարան՝ ադրբեջանական ուժերի կողմից Մարտունի քաղաքի մոտ հրետակոծության ժամանակ լրագրողներին դիտավորյալ թիրախավորելու համար։ Դիմողները՝ վիրավորում ստացած երեք լրագրողները և լրագրողներից մեկի սպանված ուղեկցորդի եղբայրը, պնդում են, որ այս հարձակման արդյունքում Ադրբեջանը խախտել է նրանց՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները։
07.12.2020 - 58. ԻԱԿ-ն ընդդեմ Ոստիկանության
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դեկտեմբերի 4-ին դիմել էր ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն՝ խնդրելով տրամադրել խորհրդատվություն։
25.09.2019 - 57. ԻԱԿ-ն ընդդեմ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունը 2019 թվականի օգոստոսի 5-ին խնդրել էր ԱՏՊ գործակալությանը ստուգել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի Շիրակի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի 2014 չորրորդ եռամսյակի (հոկտեմբերի 1-ից-դեկտեմբերի 31-ը) հաստիքացուցակը և այդ հաստիքներում ներգրավված (աշխատող) անձանց անվանացանկը հրապարակելու (հարցման հիման վրա տրամադրելու) դեպքում անձնական տվյալների մշակման համապատասխանությունն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին:
04.04.2019 - 56. ԻԱԿ-ն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունը խնդրել էր ԱՏՊ գործակալությանը պարզել՝ արդյոք 2018 թ.-ի սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կողմից պարգևատրված աշխատակիցների ցանկը՝ նշելով յուրաքանչյուրին տրված պարգևավճարի չափը հրապարակելը հակասում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ անձնական տվյալների մշակման սկզբունքներին: