Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ռազմավարական դատավարություն

Դատական գործեր

27.04.2007 - "Աքիլլես" ՀԿ-ն ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի

2006թ. դեկտեմբերի 18-ին “Աքիլլես” ՀԿ-ն դիմել էր Երեւանի քաղաքապետարանին` խնդրելով տրամադրել Երեւան քաղաքի` Հալաբյան-Մարգարյան փողոցների խաչմերուկից մինչեւ Հալաբյան-Եղվարդ խճուղին ներառյալ ճանապարհային հատվածի միացման ճանապարհային նշանների տեղադրման հատակագծի պատճենը: Հարցումն ուղարկելուց 9 օր անց` դեկտեմբերի 27-ին Երեւանի քաղաքապետարանը պատասխանել է հարցմանը` նշելով, որ տվյալ տեղեկատվություն “Աքիլլես” ՀԿ-ն կարող է ստանալ ՀՀ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության...

26.04.2007 - Դատական գործեր Շիրակի մարզում

Դատական գործեր Շիրակի մարզում. ներկայացնում է Ժուռնալիստների "Ասպարեզ" ակումբ հասարակական կազմակերպությունը:

21.03.2006 - 8. ԻԱԿ-ն ընդդեմ Նուռնուսի գյուղապետարանի

16.01.2006թ. Ինֆորմացիայի ազատության կենտրոնի Կոտայքի մարզային իրավաբան Ռոբերտ Ղազարյանը տեղեկատվություն ստանալու հարցում էր ուղարկել Նուռնուս գյուղի գյուղապետ Գ. Մկրտչյանին` խնդրելով տրամադրել այն քաղաքացիների տվյալները, որոնք ամառանոցներ կառուցելու նպատակով հողամասեր են ստացել Նուռնուս համայնքի տարածքում: Նուռնուսի գյուղապետն անպատասխան էր թողել հարցումը: Անհրաժեշտ տեղեկությունները ստանալու համար Ռ. Ղազարյանը 23.02.2006թ. պաշտոնատար անձի անգործությունը վիճարկելու մասին...

13.02.2006 - 7. ԻԱԿ-ն ընդդեմ Արմավիրի քաղաքապետարանի

14.09.2005թ. Ինֆորմացիայի ազատության կենտրոնի Արմավիրի մարզային իրավաբան Արթուր Մկրտչյանը տեղեկատվություն ստանալու հարցում էր ուղարկել Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանին` խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկատվությունը. • 2005 թվականի 2-րդ եռամսյակի ընթացքում Արմավիրի քաղաքի ավագանու կողմից կայացրած բոլոր որոշումների պատճենները, • 2005 թվականի բյուջեի պատճենը, ինչպես նաեւ դրա կատարման հաշվետվությունը 2-րդ եռամսյակի (ապրիլ-հունիս ամիսների) համար: Հարցմանն ի...

14.01.2006 - 6. ԻԱԿ-ն ընդդեմ Լուկաշինի գյուղապետարանի

2005թ. նոյեմբերի 22-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի Արմավիրի մարզային իրավաբան Արթուր Մկրտչյանը դիմել էր Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի գյուղապետ պարոն Մկրտումյանին` խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկատվությունը. - 2005թ.-ի ընթացքում հողահատկացումների (սեփականության եւ վարձակալության հիմքերով) վերաբերյալ կայացրած որոշումները: - Այն անձանց ցանկը, ում հատկացվել են հողատարածությունները: - Ի՞նչ գնով են դրանք հատկացվել: Լուկաշինի գյուղապետարանը հարցումը թողեց անպատասխան:...

10.01.2006 - 5. ԻԱԿ-ն ընդդեմ Ապարանի քաղաքապետարանի

16.09.2005թ. ԻԱԿ Արագածոտնի մարզային իրավաբանը հարցում է ուղարկել Ապարանի քաղաքապետարան` խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկատվությունը. • 2005թ.-ի ընթացքում հողահատկացումների (սեփականության եւ վարձակալության հիմքերով) վերաբերյալ կայացրած որոշումները, • Այն անձանց ցանկը, ում հատկացվել են հողատարածությունները, • Ի՞նչ գնով են դրանք հատկացվել: Ապարանի քաղաքապետարանը հարցումը թողել է անպատասխան: Այնուհետեւ, 22.12.2005թ. կրկնակի...